Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-ին մինչև առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին […]





































