08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Երբ է Աստծո շնորհքը գործում

Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար: Տիտոս 2.11 Այսօր ոչ բոլորին է հայտնի Աստծո շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները հասկանան, թե ինչ է շնորհքը, եկեղեցին աննկարագրելի հաջողությունների կհասնի: Հայերենում շնորհք բառը շատ ճիշտ է գործածվում: Օրինակ՝ երբ երիտասարդն առանց աշխատելու, լավ ավտոմեքենա է վարում, ասում են, որ դա ոչ թե նրա, այլ նրա […]

Առաքել Մովսիսյանն ամենաշատն է խախտել

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն այսօր ամփոփեց իր հնգամյա գործունեության արդյունքներն, ինչպես նաեւ՝ 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը: Անդրադարձ կատարվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովին:  Հանձնաժողովը նախորդ 4 տարիների ընթացքում 6 անգամ արձանագրել է պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտում: «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց նաեւ, որ հանձնաժողովը 7 անգամ արձանագրել է պատգամավորների էթիկայի կանոնների խախտում, որոնցից 3-ը վերաբերել […]

Լավ է` չեն ասում՝ ադրբեջանցի դիվերսանտը միացել է Բաքվի խաղաղության պլատֆորմին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գերիության մեջ հայտնված Էլնուր Հուսեյնզադեն ժամանակին կանոնավոր կերպով խախտել է զինվորական կարգապահությունը և զորացրվել: Լավ է չեն ասում՝ ադրբեջանցի դիվերսանտը միացել է Բաքվի խաղաղության պլատֆորմին ու մեկնել Թալիշ: Կամ՝ Թալիշի ուղղությամբ դիտարկում է անցկացվել, իսկ Հուսեյնզադեն որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ ընդգրկված է եղել դիտորդական խմբում:

Պատգամավորները քննություն կհանձնեն

«Օտարալեզու դպրոց ավարտած պատգամավորները հայոց լեզվի քննություն հանձնելիս 30 հարցից պետք է պատասխանեն 27 հարցի, որպեսզի համարվի, որ քննությունը հանձնել են», – այսօր լրագրողների հետ հանդիպման այս մասին տեղեկացրեց ՀՀԿ ԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:  Անդրադառնալով պատգամավորների քննությանը՝ բանախոսը նշեց. «Լինելու են ուղղախոսական, ուղղագրական հարցեր, 4-5 դասարանի հարցեր ևս, բարդ չեն։ Պարտավոր են գոնե ավարտական գիտելիքներ […]

ՔԿՀ-ներում խնդիրներ կան. վարչապետի հանձնարարականը

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակին: «ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»,-նշել է գործադիրի ղեկավարը: […]

Վարչապետը կարևորել է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է գործարարության զարգացման և  խրախուսմանն ուղղված քայլերին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր […]

«Համակարգը հիվանդ է»

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման հանրային կապերի հանձնաժողովի համակարգող Կարեն Թումանյանը կարծում է՝ այսօր մենք համակարգային  փոփոխությունների կարիք ունենք. «Համակարգը այսօր հիվանդ է, նրան պետք է օգնել, պետք է բուժել, քանի որ այն այլեւս նոր մարտահրավերների չի դիմանա: Առնետավազք է սկսվել,  էստեղից էնտեղ են գնում: էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ,  էն մանրները՝ […]

Նոր նշանակումներ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը։ Արմավիր ոստիկանության բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը:

Փետրվարի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 3-ին ՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Վարդևանյանը: ԹԵՄԱ՝ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է. վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը. հիվանդության տարածվածությունը ըստ տարիքային խմբերի: Փետրվարի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության […]

Էլի կցրտի

Փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15, իսկ 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ