20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համազգային թատրոնի հյուրախաղերը՝ Արցախում /ֆոտո/

2017թ. մարտի 14-17-ը Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ տեղի ունեցան Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախի հանրապետությունում:

Նախաձեռնության նպատակն էր նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին:

Մարտի 14-ին թատրոնը հանդես եկավ Քարվաճառում, 15-ին` Մարտակերտում, 16-ին՝ Մարտունիում։ Շրջագայությունն ամփոփվեց մարտի 17-ին՝ Ստեփանակերտում։ Հանդիսատեսին ներկայացվեց Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի), որը ջերմ ընդունելության արժանացավ:

Ներկայացումների մուտքն ազատ էր: Հանդիսատեսի շարքերում թե′ մեծահասակներ էին, թե′ երիտասարդներ, թե′ զինվորականներ։

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նախատեսում են նախագիծը դարձնել շարունակական և կազմակերպել թատրոնի հյուրախաղերը նաև ՀՀ սահմանամերձ մյուս համայնքներում։ 

unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9)
             

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ