14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքապետը` Ծառուկյանին

1in.am-ը գրում է.

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է. «Ես խոստացել էի, ուզում էի Ղափանում «Ջրաշխարհ» կառուցել, չթողեցին, տեղը չհատկացրին: Այնտեղ ուզում են ինչ-որ բնակարան կառուցել, մինչև այսօր էլ քարուքանդ, ավերված մնացել է»:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես աշխատում եմ մոտ հինգ տարի, երբևէ նման առաջարկ ինձ չի եղել: Այդքան բան: Քաղաքապետարան՝ բանավոր, թե պաշտոնապես, նման առաջարկ չի եղել»:

Հարցին՝ Ծառուկյանը ստո՞ւմ է, քաղաքապետն արձագանքեց. «Եկեք ես եղանակի տեսություն չանեմ՝ Ծառուկյանը ստո՞ւմ է, թե՞ իրավացի է: Միգուցե այդ մարդը նկատի ունի մի բան, որին ես տեղյակ չեմ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ