14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հնարավորինս բաց ենք աշխատելու մամուլի համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստվում է Հայաստանը ճանաչելի դարձնելու հարցում ներգրավել Ռուսաստանում սովորող հայ ուսանողներին Նա նաեւ մտադիր է օգտագործել սոցկայքերը եւ համագործակցել բլոգերների հետ՝ հանրապետության իմիջն ու մշակույթը տարածելու նպատակով։

Բանախոսը նշեց, որ դեսպանատունը ծրագրում է առավելագույնս բաց աշխատել մամուլի համար՝ թե ռուսական, թե հայկական զլմ-ների։

«Սոցցանցերում արդեն դեսպանատան էջեր են բացվել։ Տեղեկատվական հասարակության պայմաններում, երբ երիտասարդությունն անընդհատ համացանցում է, մենք շատ ակտիվ կլինենք այնտեղ»,-ասել է դեսպանը՝ նշելով, որ  արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իզվեստիա» թերթի հետ՝ մարշալ Բաղրամյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ