06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նոր մանրամասներ Դեղձուտի դանակահարությունից

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 16-ին Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 16-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արարատի մարզի Դեղձուտ գյուղի սկզբնամասում համագյուղացի երիտասարդների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել նույն գյուղի բնակիչ […]

Կարող եք ապրիլը դարձնել ապրելու ամիս (տեսանյութ)

«Տարիներ շարունակ նպատակուղղված կերպով Հայաստանում սերմանվել է հուսալքության զգացում, և մարդկանց համոզվել է, որ իրենցից կախված ոչինչ չկա, որ ելք չկա, և որ քաղաքացին չի կարող ոչինչ փոխել»,-այսօր Կենտրոն վարչական համայնքում քարոզարշավի շրջանակներում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը: «Մենք արմատապես դեմ ենք այդ մոտեցմանը, և մենք եկել ենք ասելու, որ ելք կա՝ փակելու Հայաստանի անփառունակ […]

Քեյթ Միդլթոնի զգեստը հիացրել է բոլորին /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պաշտոնական այցով ժամանել են Ֆրանսիա։  Սա Քեյթի եւ Ուիլիամի առաջին պաշտոնական այցն է Փարիզ։ Ամուսիններին այստեղ դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ուղեկցել Ելիսեյան պալատ։   Երեկոյան ամուսինների պատվին ընթրիք է մատուցվել, որին մասնակցել է ֆրանսիական բարձր հասարակությունը՝ քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ եւ […]

Էրեբունիում 43-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

Երեւանի Էրեբունի թաղամասում 43-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 17 –ին՝ ժամը 18։10 –ին, շտապ օգնության ենթակայանից հաղորդում է ստացվել։ Հայտնել են, որ խումբը կանչով մեկնել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ մահացած է եղել 1974 թ. ծնված Գ.Ս.-ն։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, […]

Մենք գիտենք՝ ինչ կանենք. անվտանգության աշխատակիցներին չհաջողվեց կանգնեցնել Փաշինյանին (տեսանյութ)

«Ելք» դաշինքն այսօր պատգամավոր ու դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորության թեկնածուներ  Ալեն Ալեն Սիմոնյանի ու Մանե Թանդիլյանի հետ միասին  քարոզարշավ էին իրականացնում Երևանի Կենտրոն համայնքում: Կասկադում՝ Թամանյանի արձանին  հարակից տարածքից  սկսվեց քայլարշավը: Իսկ երբ «Ելք»-ի անդամնեը քայլեցին առաջ, անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ «Ելք»-ի ներկայացուցիչներին և նշեց՝  դա թանգարան է, ուստի այդտեղ չի կարելի քարոզարշավ իրականացնել: […]

Փարիզի օդանավակայանում անհայտ անձը փորձել է խլել զինվորականի զենքը /վիդեո/

Փարիզի Օրլի օդանավակայանում անհայտ անձը հարձակվել է զինվորականների վրա եւ փորձել է խլել նրանցից մեկի զենքը։ Մեկ այլ զինվորական կրակ է բացել տղամարդու ուղղությամբ եւ սպանել նրան։  Օդանավակայանից բոլոր ուղեւորները տարհանվել են, մի քանի թռիչք հետաձգվել է, որպեսզի պարզեն, թե հանցագործը միայնակ է գործել, թե հանցակից է ունեցել։ Մանրամասները՝ տեսանյութում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -զեկույց է հրապարակել Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միջանկյալ զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը կատարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի նախորդ մի շարք խորհուրդները։ Զեկույցում ներկայացվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին: Նշվում է, որ նոր ընտրական օրենսգիրքը հաշվի է […]

Հունական հասարակական կազմակերպությունների միությունը կսատարի ՀՀԿ-ին

Այսօր մարտի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հունական հասարակական կազմակերպությունների միության  հաշվետու ժողովը: Օրակարգում ներառված էր երկու հարց: Միության վարչությունը ընդունեց միության նախագահ Արկադի Խիտարովի 2016թ հաշվետվությունը: Երկրորդ հարցն էլ միության մասնակցությունն է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Հաշվի առնելով` Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետական կուսակցության երկարատև և արդյունավետ համագործակցությունը , ՀՀԿ-ի ներդրումը   2015թ մարտի […]

Կոմունիստների «գրոհը» Վերնիսաժում

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր՝ մարտի 18-ի  Վերնիսաժում իրենց նախընտրական ծրագրերն են  բաժանել: «Ձեզ հյուր ենք եկել»,- ասել է ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Վերնիսաժում կոմունիստներին մեծ ոգեւորությամբ են ընդունել: Առևտրականները հիշել են սովետական տարիները, երբ աշխատանքի ու անապահովության  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ