18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Որեւէ տրամաբանող մարդ Վրաստանից «Իգլա» չէր բերի

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ու ասել, որ թեեւ ակնկալիքներ կային, որ ՀՀ առաջին նախագահը խաղաղություն ձեռք բերելու ավելի հստակ փաստարկներ կբերեր, սակայն այդպես չէր։

«Արցախի հողերի հանձնման հարցով այն, ինչ ասում է ՀԱԿ-ը, նույնն է, ինչ Վահան Մարտիրոսյանն ասում է Բաքվում: Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում կար ձգտում՝ իշխանություններին հավաստիացնելու՝ կան բաներ, որ ինքն առավել ջանասիրաբար կարող անել, այն է՝ տարածքների հանձնում քարոզել»,- ասել է բանախոսը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որ ընտրվելով՝ խաղաղություն կբերեն, ուղղված է հատկապես այն մայրերին, որոնք բանակում զինվոր զավակներ ունեն: Անընդունելի է պատերազմի և խաղաղության խոսքերը շահարկել նախընտրական քարոզչության նպատակներով»,- ասել է Արա Պապյանը:

Արա Պապյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Սամվել Բաբայանի ձերբակալմանը եւ նշել, որ նրան առաջադրված մեղադրանքներն ի վերջո կհանվեն, քանի որ հիմնազուրկ կլինեն, բայց ընտրություններից առաջ եւ հետո ընկած ժամանակահատվածում նա բանտարկված կմնա։

Բանախոսի խոսքով՝ որևէ տրամաբանող մարդ Վրաստանից «Իգլա» չէր բերի ՝ իրեն ենթարկելով բռնվելու հստակ ռիսկի։

«Հայաստանում հենց այս զենքից լիուլի կա: Նույն Ղարաբաղում «Իգլան» ավելի հեշտ է ձեռք բերել, քան Վրաստանում»,- ասել է Պապյանը՝ նշելով, որ Սամվել Բաբայանին կկալանավորեն, որպեսզի ընտրությունների ընթացքում հասարակությունից մեկուսացնեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ