Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե նյութական ինչ վնաս է հասցրել հայերին Արցախի կորուստը։
Վազգեն Ա Վեհափառը խորհրդային Հայաստանի վերջին մյուռոնօրհնեքը կատարեց 1983 թվականին։ Այդպիսով՝ Խորհրդային Միության տարիներին Նորին Սրբությունը կարողացավ ընդհանուր առմամբ 4 մյուռոնօրհնեք կատարել։ «Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ […]
Նեբրասկայի միջնակարգ դպրոցի աշակերտ ներկայացած 27-ամյա Զաքարի Շեյքը ավելի քան 50 օր ծպտվել է որպես ավագ դպրոցի աշակերտ՝ ավելի քան մեկ տասնյակ աղջիկների շահագործելու և սեռական բռնության ենթարկելու նպատակով, ընդ որում նրանցից ոմանք դեռևս 13 տարեկան էին: The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին դատարանը վճիռ է ընդունել սեռական բռնության, էլեկտրոնային կապի միջոցներով երեխաներին գայթակղելու […]
Ադրբեջանի ռազմական մեկօրյա գործողության հետևանքով 150 հազար արցախցիներ ստիպված էին եղել լքել իրենց տները՝ ոտնձգությունների և ենթադրյալ հաշվեհարդարից վախի պատճառով., ABC News-ի փոխամցմամբ՝ այս մաիսն գրել է Известия-ն։ 2020-ի պատերազմից և եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե 4 տարի անց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը դեռ մշակվում է և մնում […]
Մեկ տարի առաջ այս օրը ու այս ժամին պարզ դարձավ՝ Երևանցին մերժում է ՔՊ կուսակցությանը։ Երևանում ընտրության իրավունք ունեցողներից ՔՊ-ին ձայն տվեց ընդամենը 9%ը: Անցավ ուղիղ մեկ տարի, ու քաղաքը հայտնվել է աննախանձելի վիճակում՝ տարբեր ոլորտներում։ Հիմա՝ սույն թվականի սեպտեմբերի 10-ին, ՔՊ ավագանու առաջին համարը, կոալիցիոն «քաղաքապետը» հայտարարեց՝ առաջարկեք մեխանիզմ, որով գնանք արտահերթ ընտրությունների։ Մեխանիզմն […]
Լրագրող Լիլիթ Շահվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է ադրբեջանական բանտերում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների հարազատների ու փաստաբանների հետ։ Նշվում է, որ կապ է հաստատվել նրանցից երկուսի ընտանիքի անդամների հետ։ Վերջինները հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են գաղտնիության պայմանով։ «Մենք շատ քիչ բան գիտենք նրա […]
G-SHOCK-ը ներկայացրել երկու նոր ժամացույց, որի սեփականատերը մարտկոցը պետք է փոխի տասը տարի հետո։ GD010 RUGGED DIGITAL-ը եւ GA010 RUGGED COMBI-ն կարող են պարծենալ մարտկոցի 10-ամյա ծառայությամբ։ Բրենդը հավատարիմ է մնացել G-SHOCK-ի դիզայնին՝ առաջարկելով հարմար գործառույթներ, ինչպիսին են վայրկենաչափը եւ համաշխարհային ժամանակը։ Մոդելն ունի նաեւ լուսադիոդային լապտերիկ, եթե օգտատերը ցանկանա կողմնորոշվել գիշերը։ GA010 RUGGED COMBI-ն […]