24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Կարո՞ղ եք տարբերություն գտնել 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի և 2018թ.-ի շեղափոխության միջեւ»

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը գրում է․

«Ուզում եմ հասկանալ…

Երբ վաստակել ենք խայտառակ պարտություն` ունենալով թվով բազմաթիվ զոհեր, կոտրվել ա Բանակի մեջքը…

Երբ հանձնվել ա Արցախը ու հիմա էլ արգելվում ա անունը նշել կամ Գերբ, Դրոշ, Հիմն սիմվոլները օգտագործել…

Երբ հրահանգվել ա Հայաստանում ԱՐԱՐԱՏԸ` որպես խորհրդանիշ, վերացնել, որովհետև ինքը «բիբլիական թուրքերի» սարն ա…

Երբ դպրոցներում դեռ առաջին Արցախյանի և հետագա բոլոր պատերազմներում զոհված տղերքի անկյունները հրահանգվել ա հանել, նաև արգելվել ա տղերքի հիշատակը հավերժացնող որևէ միջոցառում կազմակերպել …

Երբ մշակույթն էնքան ա նշաձողն իջեցրել, որ նիկոլը, հերիք չի գրականության մեջ էր ինչ֊որ ապուշություններ անում, հիմա էլ անցել ա երաժշտությանը․․․

Երբ զորամասերից հեռացնում են Ազգային Հերոսների նկարները…

Երբ սոցցանցային ատելությունն արհեսատականորեն էնքան են շատացնում, որ մարդկային արժեքի խորան հանդիսացող զոհված հերոսը կամ զոհվածի հարազատը կարողա անարգվել վիժվածք ֆեյքերի, երբեմն էլ՝ ոչ ֆեյքերի կողմից…

Երբ հարձակվում են Եկեղեցու վրա, ձերբակալում են Սրբազանների, դեռ վայրահաչում են, թե Վեհափառին էլ պիտի ձերբակալեն…

Երբ հայ մարզիկին պատժում են ադրբեջան բառը կրծքին չփակցնելու համար…

Ցավոք, էդ երբերը շատ են, բայց ես կսահմանափակվեմ էսքանով ու կասեմ վերջինը.

Երբ եկեղեցու գնդերեցներին հանեցին բանակից, որի մտցնելու հրամանագրողը եղել էր ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ…

Հիմա ասեմ, թե ինչի եմ գիրս սկսել ուզում եմ հասկանալ՝ ով. կարո՞ղ եք տարբերություն գտնել 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի և 2018թ.-ի շեղափոխության միջև…

էս մեր խեղճ թուրքերն էլ ի՞նչ անեն, որ հասկանանք, թե հոկտեմբերի 27-ով բանալին վերցրին, 18-ին մեր դուռը բացին մտան ներս ու դուրս էլ չեն գալիս` իբր ժողովրդավար են, պատկերացնո՞ւմ եք թուրք ժողովրդավարը Հայաստանում…

Դե, ի՞նչ ասեմ, ընտրեք քպ-ին, լավ կլինի»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ