24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Միլիոնների արտոնություններ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի բիզնեսին․ Արսենյանը՝ ՔՊ-ականների սրտի օլիգարխ

Լրագրող Լիա Սարգսյանի հանրագրում կարդում ենք.

««Իշխանություն» լրատվականը ուսումնասիրելով ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը՝ նկատեց, որ իշխող ուժի առանցքային դեմքերը տասնյակ միլիոնավոր դրամների պարտքով գումար են տրամադրել նույն մասնավոր ընկերությանը՝ «Ջերմուկ Գրուպ»-ին։ Գումարները տրամադրվել են, ըստ երևույթին, «Բյուրեղ» թաղամասում տուն ձեռք բերելու նպատակով, սակայն պաշտոնյաների հայտարարագրերում «Բյուրեղում» տուն ձեռք բերելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այս ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանին։ Նրա որդին՝ Վահագն Արսենյանը, ներկայումս Վայոց ձորի մարզպետն է։

Այսպես, 2022 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ Գրուպ»-ին տրամադրել է ավելի քան 75.5 միլիոն դրամի պարտքով գումար։ Նույն թվականին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընկերությանը տրամադրել է 53.8 միլիոն դրամի պարտքով գումար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2021 թվականին պաշտոնի նշանակվելուց հետո «Ջերմուկ Գրուպ»-ին տրամադրել է ավելի քան 7.2 միլիոն դրամի պարտքով գումար։ 2024 թվականին նա նույն ընկերությունից Երևանում ձեռք է բերել բնակարան, որի արժեքը կազմել է ավելի քան 36.3 միլիոն դրամ։ Միաժամանակ «Ջերմուկ Գրուպ»-ը պետական մակարդակով ստացել է խոշոր հարկային արտոնություններ։ 2023 թվականին ընկերության օգտին չվճարված հարկերի չափը կազմել է 102.6 միլիոն դրամ, արտահանված ապրանքների արժեքը՝ 8.3 միլիարդ դրամ։ 2024 թվականին հարկերից ազատված գումարը հասել է 576 միլիոն դրամի, արտահանման ծավալը՝ 10.3 միլիարդ դրամ։

Այսպիսով, նախկին ՀՀԿ-ական պաշտոնյան դարձել է ՔՊ-ականների «սրտի» օլիգարխը։ Արսենյանին պատկանող ընկերությունից բնակարաններ են գնում, պետական մակարդակով արտոնություններ տալիս, Արսենյանի որդին բարձր պաշտոն է ստանում։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ «կոռուպցիա է, հովանավորչություն, թալան»։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի ասի «կոռուպցիա» է, այլ պնդելու է, որ պետական արտոնությունները տրամադրվել են արդյունաբերության զարգացումն ու արտահանումները խթանելու նպատակով»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ