«Արցախցիներն ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին»
Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց այս պահին Արցախում գտնվող ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի հետ: Վերջինս շեշտեց՝ արցախցիները բավականին ակտիվ մասնակցում են հանրաքվեին: «Կարծում եմ՝ արցախցիները համարում են, որ սա հնարավորություն է ևս մեկ քայլ առաջ ընթանալ՝ դեպի Արցախի միջազգային ճանաչումը: Վստահ եմ՝ նոր Սահմանադրությունն արցախցիներին կտա վստահություն, հավատ ապագայի […]