29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Հ. Նաղդալյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեի ու նախորդող իրադարձությունների գնահատականների շուրջ  ներկայացնում ենք զրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. –Փետրվարի 20-ին ԼՂՀ–ն անցկացնում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Նախօրեին հնչեցին հայտարարություններ, որ հանրաքվեն ԼՂՀ կարգավիճակի վրա ազդել չի կարող ու չի ճանաչվի, այդպե՞ս է: -Կարծում եմ՝ Ձեր […]

Իրանը պատասխանել է Չավուշօղլուի քննադատությանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի կողմից Իրանի հասցեին ուղղված քննադատությանը: Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի` Չավուշօղլուն Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Իրանին մեղադրել էր կրոնականության մեջ` նշելով, որ Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել: «Իրանը,  տարածաշրջանային քաղաքականության մաս կազմող ցանկացած երկրի  և հարևանի կայունությունը պաշտպանելու համար […]

Լևոն Ալթունյանն ընտրվել է պատվավոր նախագահ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մասնակցել է   «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության VI  համագումարին, որտեղ ներկայացվել և քննարկվել  են անցած մեկ տարվա ընթացքում  կատարված աշխատանքները։ Հասարակական կազմակերպությունը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում  ոչ միայն իր մասնակցությունն է ունենում ոլորտում շարունակաբար ընթացող բարեփոխումների իրականացման գործում, այլև հանդես է գալիս բնակչության առողջության բարելավմանն ուղղված նախաձեռնություններով։ Կարևորելով հասարակական […]

Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար գյուղերը կապող ճանապարհը կհիմնանորոգվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի  Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար գյուղեր։ Բարձր լեռնային այս գյուղերը մարզկենտրոնին կապող միակ՝ կենսական նշանակության ճանապարհը տարիներ ի վեր չհիմնանորոգվելով՝ ամբողջովին քայքայվել, դժվարանցանելի է դարձել։ Համայնքի ղեկավարները բազմիցս են դիմել իշխանություններին  խնդիրը լուծելու համար։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ  12կմ երկարությամբ ճանապարհը կհիմնանորոգվի. այն […]

Նախագահը ստորագրել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 20-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: Ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւայլ օրենքները. – «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին, – «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, – Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Վարչապետի կոչը

Կոչ եմ անում բոլորին տեղադրել արեւային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում: Նման կոչով է հանդես եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա Facebook-ի իր էջում գրել է. «Կոչ եմ անում բոլորին տեղադրել արեւային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արեւային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է։ Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ […]

Արտակարգ դեպք Արմավիրում. 7 աշակերտ թունավորվել է

Արմավիրի մարզում այսօր` փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արտաշարի միջնակարգ դպրոցից 7 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն դասարանի աշակերտներ են, նախնական տվյալով, գազից են թունավորվել:

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը

ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: Այս մասին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հայտարարել է ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: Երեւանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը: Եղիշե Արզումանյանի խոսքով, Երեւանի ընտրատարածքում մասնակցությունը ցածր է, որովհետեւ այնտեղ ընտրացուցակները կազմվել են՝ […]

Մի քիչ ցուրտ էր, բայց…կայացավ վանաձորցու սիրած տոնը (ֆոտո)

Ավանդույթի համաձայն` այս տարի էլ Թեժ լեռան հովտում անցկացվեց Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը: 47-րդ Լոռվա ձմեռին ընդգրկված էին նախորդ տարիների ավանդական մարզաձևերը՝ դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշանակետին, բազկամարտ, բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ […]

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2014թ.-ին  կատարված գույքագրմամբ նույն ՊՈԱԿ-ին պատկանող, Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 5.074.372 ՀՀ դրամի նյութական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ