20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով. վարչապետը հանձնարարեց

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։

Վարչապետը անհրաժեշտ համարեց հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը:

Կարապատեյանի նկատեց, որ  ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները:

Կարեն Կարապետյանը  հանձնարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը:

 3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել Հայաստանի Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ՀՀ պետական բյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները, և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ:

1-ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ