17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ փոխնախագահը կլինի «Ծառուկյան» դաշինքից. քաղաքագետ

 Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը կարծում է, որ հասարակության մոտ 80 տոկոսը մտածում է, որ քաղաքական գործիչներն ավելի շատ մտածում են իրենց առաջնորդների, քան թե ժողովրդի մասին, պետությունն ավելի շատ մտածում է հարուստների, քան աղքատների մասին: «Մարդիկ օտարված են զգում վերնախավից»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:

Վերջինս նշեց, որ կուսակցությունները, որպես կանոն, իրենց խոստումները չեն կատարում, այսինքն պետք է հավատալ գործերին, իսկ քանի որ գործեր էլ չեն տեսել, հիասթափված են ու ակնկալիքներ էլ չունեն: «Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչով է զբաղված քաղաքական գործիչն ընտրություններից առաջ` քաղաքական առևտրով, և ժողովրդին ասել գնացին, ծախվեցին, չի կարելի, նայեք ինքներդ ձեզ»,-նկատեց նա:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անդրադառնալով հարցին, թե ով կլինի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն` ասաց.  «Ամենայն հավանականությամբ կլինի «Ծառուկյան» դաշինքից, ու նրանք կհայտարարեն, որ ընդդիմություն են, քանի որ խորհրդարանը 30 տոկոսը պիտի ընդդիմադիր լինի, հակառակ դեպքում պիտի մեծացնեցին «Ելք» դաշինքի ձայները»:

Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քիչ ձայներին, ապա քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց, որ վաղուց Հայաստանում ընտրությունները գաղափարով չեն կատարվում, իհարկե,  «Կոնգրեսն» ունի բավական կայուն ընտրազանգված, սակայն դա անցողիկ շեմը հաղթահարելու համար բավական չէր: «Սխալը տեխնոլոգիական էր, իրենց վարած քարոզարշավը նախապես դատապարտված էր անհաջողություն»:

«Հայկական վերածնունդի» ոչ անցողիկ տոկոսների մասին էլ Արմեն Բաղդասարյանը նկատեց. «Նույն ռինգի մեջ հայտնվեց ծանր քաշայինների հետ, այդ պատճառով էլ պարտվեց»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ