03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Մաքսային ծառայությունը նշում է 25-ամյակը

Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգը նշում է ստեղծման և գործունեության 25-ամյակը: Այն  ձևավորվել է 1992թ.-ին՝ նորանկախ պետությանը զուգահեռ անցնելով կայացման բարդ ճանապարհ. «Զգալի խոչընդոտներ են հաղթահարվել՝ ստեղծելով զարգացման նոր տեսլական կազմելու հրամայական: Սակայն նորարարական բոլոր գաղափարները, համակարգի բարելավման ծրագրերը հնարավոր է դարձել կյանքի կոչել՝ հենվելով 25 տարիների ընթացքում արմատավորված հիմքի վրա»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ […]

Henaran.am-ի թղթակիցը արժանացել է պատվոգրի (տեսանյութ)

Henaran.am-ի թղթակից Լուսինե Ղազարյանը պարգևատրվել է պատվոգրով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող  «Սատար» ՀԿ-ի կողմից: Վերոնշյալ ՀԿ-ի գործադիր տնօրեն, ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը և նույն կազմակերպության նախագահը ընդգծել են՝ Լուսինե Ղազարյանը պատվոգիրը վաստակել է հայրենանվեր աշխատանքի, ինչպես նաև սերտ համագործակցության համար: Շնորհավորում  ենք մեր գործընկերուհուն՝ մաղթելով բեղուն աշխատանքային օրեր, նորանոր նվաճումներ ու բարձունքներ:

Հափշտակություն՝ տարադրամի փոխանակման ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման ժամանակ խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկում […]

«Հայտարարությունները կամ ենթակառուցվածքների ստեղծումը քիչ են»

Մամուլը գրում է՝  Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում։ Թե որ ոլորտներում՝ դեռ հայտնի չէ: Նշվում է՝ այդպիսի քաղաքական որոշում Է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելն Է։ Անդրադառնալով այս թեմային՝  քաղաքագետ գագիկ Համբարյանը  Henaran.am-ի […]

«Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և ՀԴ կուսակցությունները համագործակցության համաձայնագիր են հրապարակել

Համագործակցության համաձայնագիր Սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, արձանագրելով, որ մեզանում առկա համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը մեր պետության հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են, համոզված լինելով, որ հասարակական–քաղաքական ու սոցիալ–տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ […]

Մեր «Քաղաքական կատակերգությունը» սկսում է դժոխքի իր 2-րդ շրջանը

Դանթեի «Աստվածային կատակերգության» մեջ դժոխքն ունի 9 շրջան: Մեր «Քաղաքական կատակերգությունը» սկսում է դժոխքի իր 2-րդ շրջանը: Խնդրում ենք մինչև ներկայացման ավարտը անջատել բջջային հեռախոսները և չխանգարել մեր արտիստներին: Ցանկանում ենք հաճելի դիտում, տիկնայք և պարոնայք: Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր զեկուցել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին՝ ներկայացնելով 2016թ. նոյեմբերի 2-ին Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Ոստիկանապետը նշել է, որ նախապատրաստվել և նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների […]

Քննարկում՝ Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկային հանգույցի վերակառուցման շուրջ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ, ՃՈ Երևան քաղաքի վարչության և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներ, […]

«Խնդրեցինք, որ վերադառնա հանուն մեր ազգի»

Ինչպես հայտնել ենք, Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Ծառուկյանը ավելի վաղ  հանդես է եղել հայտարարությամբ: Անդրադառնալով այս թեմային՝  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ծառուկյանն, ըստ էության, արժեքավոր մարդ է հայ ժողովրդի համար: Նա այդ ամենն ապացուցել  է  իր ապրելակերպով, արած գործերով: Հասարակությանը դա հայտնի է: ԲՀԿ քաղխորհրդի ժամանակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ