03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Սեյրան Օհանյանը կմիանա՞ Ծառուկյանին.Ժամանակ

«ԱԺ ընտրություններին ընդառաջ երեկ հայտարարվեց եւս մեկ դաշինքի մասին։ Դաշինք, որում ներգրավված են Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետությունը» եւ Արամ Գ. Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում այս դաշինքին կմիանա նաեւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը (Նուռ), որից հետո այս խումբը կմիանա Սեյրան Օհանյանին, իսկի վերջում արդեն, ըստ ամենայնի, նրանք կհայտարարեն […]

Ստեփան Դեմիրճյանին տեղ չեն տվել ՀԱԿ-ի առաջին եռյակում. Ժամանակ

Մեր տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ի ցուցակով եռւ զբաղեցնել ցուցակի երկրորդ հորիզոնականը, սակայն ՀԱԿ-ում համաձայնության չեն եկել: ՀԱԿ-ի ցուցակի երրորդ անցողիկ տեղը զբաղեցնելու է Լեւոն Զուրաբյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կզբաղեցնի, ըստ ամենայնի, Խաչատուր Սուքիասյանը: Այս ամենից հետո Դեմիրճյանը սկսել է բանակցել Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի […]

Կհաջողի՞ արդյոք վարչապետը.Հրապարակ

«Համամասնական և ռեյտինգային ցուցակներից հետո ՀՀԿ կուլիսներում հաջորդ քննարկվող թեման Կարեն Կարապետյանի՝ 2018-ին հաջողելու դեպքում պառլամենտական երկրի վարչապետ դառնալու մասին հայտարարությունն է, որը նա ասաց իր ասուլիսում։ Կուլիսներում շշնջում են. «Նման հայտարարությունն Ագամիչի վրա պաշտոն նստեց»։ Խոսում են նաև այն մասին, որ կարող Է վեր հանվել այն թեզը, թե Կարեն Կարապետյանն իրավաբանորեն չի կարող 2017-ին […]

Վերադարձի նպատակը ո՞րն է

«Ես ակտիվ քաղաքականություն  մտած անձանց միշտ էլ ողջունում եմ, բայց կարևոր է, որ տվյալ անձը  մտնի քաղաքական դաշտ՝ ժողովրդի վիճակը բարելավելու համար: Եթե  Ծառուկյանի  նպատակն այդպիսին է, ապա նրա վերադարձը ողջունելի է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝ մեր երկրին այսօր այնպիսի վիճակում է հայտնվել, որ ժողովուրդն իսկապես […]

Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը անհետացման եզրին է

Էլազըղում (պատմական Խարբերդ) գտնվող հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը անմխիթար վիճակում է: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էլազըղի Շահինքայա գյուղում գտնվող համալիրի բոլոր կառույցներն ավերվել են: Ներկայումս կանգուն է միայն մի կիսավեր եկեղեցի, որի սյուները ճաքել են, իսկ կառույցի ներսն ուղղակի տակնուվրա է արված: 6-րդ դարի այս վանական համալիրը նախկինում ունեցել է իր  եկեղեցին, բաղնիքը, որբանոցը, […]

Ինչու ենք չարչարանքով գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ

«Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը: Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ» ։ Իմաստ. 9։15-16

«Այդ պարտությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը  համոզված է՝ Իսպանիայի առաջնության 18-րդ մրցափուլում  «Սեւիլիայից» կրած պարտությունն օգտակար կլինի Արքայական ակումբի համար: «Այս պարտությունը մեզ կդարձնի ավելի ուժեղ»,- խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ «Ռեալը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 խաղերում՝ սահմանելով անպարտելի շարքի ռեկորդ իսպանական ակումբների շրջանում:

Քիմ Քարդաշյանի մայրը պատրաստվում է կրկին ամուսնանալ /ֆոտո/

Քարդաշյանների ընտանիքը կարծես թե պատրաստվում է համալրվել։ Քիմի մայրը՝ 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է կրկին ամուսնանալ։ Նրա ընտրյալը 36-ամյա Կորի Գեմբլն է։ Ընտանիքի մտերիմներից մեկը հայտնել է, որ զույգն արդեն ամուսնական պայմանագիրն է կազմում։ Հարսանիքն էլ, ամենայն հավանականությամբ, կկայանա գարնան սկզբին։ Հարկ է նշել, որ զույգն արդեն 2 տարի է՝ հանդիպում է։ Քրիս Ջենների համար […]

«ԲՄՎ»-ի ուղևորը մահացել է

Հունվարի 16-ին, ժամը 20.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի նոր ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել: Պատահարի հետևանքով ուղևորը՝ 1991 թ. ծնված Արտաշես Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հանրային խորհուրդը բոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի հարցով նամակ է պատրաստել Բելառուսի նախագահին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձման հարցի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդում օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան փաստաթուղթ պատրաստելու նպատակով:   Այսօր` հունվարի 17-ին, Հանրային խորհրդում նույն հարցի վերաբերյալ տեղի է ունեցել լայն քննարկում, որին մասնակցել են նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ