22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ են «ազատել» հոսպիտալի պետին. կեղտոտ հերյուրանք

Լրատվամիջոցները այսօր` ապրիլի 10-ին,  հրապարակեցին տեղեկություն, ըստ որի  Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է Զինվորական կլինիկայի պետի պաշտոնից:

 Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել:

«Նման բան չկա, ընդամենը կեղտոտ հերյուրանք է: Բժիշկը մինչև մեկ ժամ առաջ եղել է հոսպիտոլում ու այցելել հիվանդներին: Զարմանալի է, մարդիկ ո՞նց են մտածում ու առանց ամաչելու նման լուրեր տարածում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արամ Ասատուրյանի մերձավոր բարեկամը:

«Արամ Ասատուրյանը բժիշկ է և հրամանատար ու նրա մասով զրպարտություն տարածողները թող խորհեն` գոնե մեկ տոկոսով նվիրվել ենմարդուն, իսկ բժիշկը 100 տոկոսով է նվիրվել»,-ասաց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ