Լուրջ սպառնալիք
Հայաստանում ներդրված նոր ընտրակարգը, հատկապես դրա «ռեյտինգային» բաղադրիչն արդեն իսկ բացահայտ կերպով վեր է հանում այն կանխատեսելի թերությունները, որոնք հայ հասարակության ներկա բնույթին, արժեհամակարգին համապատասխան, կարող էին խոչընդոտել ընտրական գործընթացի բնականոն հունին: Ակնհայտ իրողություն է՝ հայ պաշտոնյաների, քաղաքական, կուսակցական գործիչների շրջանում բացակայում է քաղաքակիրթ աշխարհին բնորոշ էթիկայի կանոնների գերակայության անչափ կարևոր հատկանիշը, երբ պետական պաշտոնյան, […]