Ելքի վիզա կամ կլոր կնիք. ի՞նչ ժամկետում է իրականացվում
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԻՆՉ ԺԱՄԿԵՏՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄԸ (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ կլոր կնիք) ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանի համաձայն, եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը կատարվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո […]





































