Օրվա կադր
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ: 1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ. […]
«Պետք է նշեմ՝ մենք ի սկզբանե ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել էինք՝ ակնկալելով վստահության քվեի բարձր տոկոսներ: Քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփումները վերահաստատում են մեր սպասումները: Բայց, ի վերջո, ամեն ինչ ցույց կտան ընտրությունների արդյունքները, – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով՝ Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս շեշտեց՝ «Ելք» դաշինքը […]
Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի […]
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի նման երկրում ներդրումներ ավելացնելու, ներդրումներ ընդհանրապես բերելու համար գործնական քայլեր են անհրաժեշտ: «Ներդրումները պիտի գնան Վրաստան»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա: Հարցին, թե ներդրողների ակումբը չի՞ նպաստի ներդրումների ավելացմանը, նա պատասխանեց. «Ուզում է` ներդրողների ակումբ ստեղծեն, ուզում է` պարողների ակումբ ստեղծեն, երբ պարել ցանկացող […]
Հարգելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ: Միասին մաքուր պահենք մեր քաղաքը:
Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ […]
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը: Դատարանը հասել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությանը: Նախագահողը տեղեկացրեց, որ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանի իրավահաջորդները դատարանին դիմում են գրել՝ տեղեկացնելով, որ չեն ցանկանում դատարան ներկայանալ ու դատարանում հարցաքննվել, խնդրում են իրենց նախաքննական ցուցմունքները […]
նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի պորտֆելները: Վարչապետը Մարգարյանին առաջարկել է, որ երեք երիտասարդի առաջարկել, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից: Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, եւ վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ […]
Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գտնում է, որ ոստիկանությունը, արձագանքելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ զեկույցին, նրա վերաբերյալ կոպիտ որակումներ տալով, նպատակ է ունեցել օգնել նրան, ցույց տալ, որ պետական մարմինները նույնպես դժգոհ են օմբուդսմենի աշխատանքից: «Կարծում եմ, որ տվյալ դեպքում ոստիկանության օգնությունը շատ պետք էր օմբուդսմենին, հատկապես, երբ երիտասարդներն ակցիա կազմակերպեցին եւ փորձեցին օմբուդսմենին […]
























