10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Այսօրվա երթը լուռ էր. նստացույցը շարունակվում է

Ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ մի խումբ քաղաքացիներ այսօր անցկացրեցին լուռ երթ, որից հետո նախատեսվում է նաև մոմավառություն: Երթը մեկնարկեց Մարզահամերգային համալիրից, որը նախատեսվում է ավարտել Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում, որտեղ տեղի կունենա «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը: Հիշեցնենք, որ երկու օրով դադարեցվել են երթերը, սակայն նստացույցը շարունակվում է: Շարունակվում է […]

«Հանուն ինչի՞ գնայի»

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր  նախընտրական   քարոզարշավի    շրջանակում հանդիպում ունեցավ Գորիսում։ Ծառուկյանը հանդիպման ընթացքում  Ծառուկյանը նշեց՝ Սյունիքի մարզպետը ինչ-որ մեկին   հրահանգել է հանդիպման ընթացքում հարցեր տալ իրեն՝   2012թ. նախընտրական ծրագրի մասին: «Ձեր ուժեղ մարզպետը երեւի նոր ա, ժողովրդի խնդիրներին տեղյակ չէ: Նա պատրաստել էր, որ Ծառուկյանին հարց տան: Ինձ հարցրին՝ […]

Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները /ֆոտո/

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Արցախում արտասահմանցի բլոգերների՝ միջազգային ֆորումին մասնակցությանը զուգահեռ Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները: Եթե Ադրբեջանը շարունակի «սև ցուցակների» քաղաքականությունը, վերջում ինքն է հայտնվելու միջազգային հանրության «սև ցուցակում». սա ըստ էության Ադրբեջանին է մեկուսացման տանում, որովհետև դեպի Արցախ տարբեր քաղաքական գործիչների, գործարարների, լրագրողների […]

Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի […]

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ

Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը: Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը […]

Արթուր Սարգսյանի վերաբերյալ բոլոր տեղեկությունները փոխանցվել են վարույթ իրականացնող մարմնինՄարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին

Մարտի 20-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը: Մեր ընտրանին պատրաստվում է մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ խաղին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Ազգային թիմը երեկ վերականգնողական թեթեւ մարզում է անցկացրել, որին մասնակցել է 16 ֆուտբոլիստ: Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր […]

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը ազատ Է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս Է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Նա այլեւս ազատության մեջ է, հայտնում է РИА Новости-ն։ Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն Է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Հոսպիտալից Մուբարաքի որդին՝ Համալ Մուբարաքը, եւ կինը՝ […]

Սերժ Սարգսյանը անձամբ կպատժի. Ժամանակ

Մարտի 16-ին ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանին (Չերիի Վահան) ծեծի ենթարկելուց հետո ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ պատժելու է մեղավորներին, ով էլ լինի՝ պատասխան է տալու։ Թերթին հասած տեղեկություններով՝ դեպքի հաջորդ օրը Սերժ Աարգսյանը հանդիպել Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ ձեռնպահ մնան հաշվեհարդար տեսնելու մտքից, քանի որ ինքն անձամբ պատրաստվում է ընտրություններից հետո պատժել Արման Աահակյանին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ