05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Հայաստանի ճանապարհը բոլորովին դա չէ»

«Ես այն կարծիքին եմ, որ եթե անհաջողություն է լինում անձնական, աշխատանքային, պետք է սխալները վերլուծել ու հասկանալ` որտեղ ես ինքդ սխալ եղել: Բայց այս դեպքում, քանի որ ողջ համակարգն է,  եթե անգամ չես կարող հարմարվել այդ ընդհանուր համակարգի օրինաչափություններին, նկատի ունեմ քաղաքական, բնականաբար բոլոր կուսակցություններն էլ այդ ընդհանուր քաղաքական համակարգի մեջ են գործում, որն արտավոր է, բոլորս էլ գիտենք դա, և գնալով գոնե այդ համակարգն առողջանա, ավելի խորացնում է իր արատները»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցող, հրապարակախոս Կարինե Հակոբյանը` խոսելով ընտրությունների ժամանակ ու դրանից հետո քաղաքական ուժերի պարտությունից ու անելիքներից:

Ըստ նրա` Ընտրական փոփոխված օրենսգիրքն ավելի բարդացրեց այդ խնդիրները, դարձրեց անլուծելի, և, իհարկե, կուսակցություններից շատ բան է կախված, բայց նրանք բոլորը ստիպված են լինում այդ օրինաչափության մեջ գործել: «Գնալով վիճակը վատանում է: Ամենամեծ պատասխանատվությունն, այնուամենայնիվ, պետական իշխանության վրա է, այսինքն` այն կուսակցությունների, որ այսօր ԱԺ-ում են. նրանք պիտի գիտակցեն, որ էական փոփոխությունների կարիք կա, վերջիվերջո, այդ ամենը հետո շրջվելու է դեպի իրենց, իսկ Ընտրական օրենսգիրքը բացարձակ չարդարացրեց իրեն»:

Դիտարկմանը, թե այսինքն` մեծամասամբ ԸՕ-ն է մեղավոր, Կ. Հակոբյանն արձագանքեց. «Միայն Ընտրական օրենսգիրքը չէ, լայն իմաստով եմ ասում` և´ մեր ընդհանուր հարաբերությունները, և´ սոցիալական, և´ բարոյական: Շատ խորն են պատճառները, և նաև այն, որ մենք ճշմարտությունը չենք ասում, անընդհատ կեղծում ենք, իսկ իրականությունն այն է, որ մեզ մոտ ձևավորված չէ քաղաքական համակարգը: Ի սկզբանե, միակուսակցական համակարգ է եղել Հայաստանում, այսօր էլ խորացնում ենք ամբողջատիրությունն օրենսդրությամբ:

Հայաստանի ճանապարհը բոլորովին դա չէ, ամբողջ աշխարհում կուսակցությունների ինստիտուտը հնամենի մի բան է, հայ ժողովուրդն էլ պիտի հնարամիտ ճանապարհներ գտնի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ