11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հրդեհը մարելու ժամանակն է․ Առաջին նախագահը չի հրաժարվելու

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հյուրընկալվել է Առաջին ալիքի «Օրակարգից դուրս» հաղորդաշարին, որի շրջանակում խոսել է նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման մասին։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը հարմարվել էր սառեցված կոնֆլիկտի հետ և լուրջ ջանքեր չէր գործադրում: «Հիմա նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում, որ առաջիկա ժամանակներում այդ հարցն անպայման լուծվելու […]

«Փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ, համ էլ Մանվելի ջանը սաղ ըլլա». Հրապարակ

Պարզվում է` լուրջ պայքար կա ոչ միայն նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ռեյտինգայինների, այլեւ տարբեր տարածքներում առաջադրվածների միջեւ, թե ով «որքաննոցե տղա է իր թաղում: Որոշ տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր եւ Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանինե։ «Առասպելական թիվ է»,- ասացին գործից հասկացող ՀՀԿ-ականները: Ի դեպ, ըստ ՀՀԿ աղբյուրների, հնարավոր է […]

Օսկանյանն էլ չի դիմանում. Առավոտ

Ինչքան ընտրությունների օրը մոտ է դառնում, այնքան զգում եմ, որ անհամեստ եմ դառնումե,- մարտի 21-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա շարունակեց. «Ուզում եմ գնալ յուրաքանչյուր քաղաքացու մեկ-մեկ բռնել եւ այսպես թափ տալ ու ասել՝ ամսի 2-ին գնացեք եւ ձայնը տվեք ինձ: Որովհետեւ […]

Անկանխատեսելի հետեւանքներ. Ժամանակ

Ազգային անվտանգության ծառայությունը ներքին օգտագործման համար հարցում է իրականցրել եւ պարզել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենան՝ ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ՝ ՀՀԿ-ն 48 տոկոսով եւ «Ծառուկյան» դաշինքը 46 տոկոսով։ Հարցման արդյունքները տագնապ է առաջացրել առավելապես «Հայկական վերածննդի» նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՅԴ-ի մոտ։ Այս երկու ուժերը մինչեւ այս պահը վստահ են եղել, […]

Կկալանավորեն. Ժամանակ

Թերթի իշխանամերձ աղբյուրները հայտնում են՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։ Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որևէ գործողության չեն դիմում, որևէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը […]

Սկզբունքների վերաբերյալ այլևս որևէ մեկը վիճաբանություն չունի. Լ. Տեր-Պետրոսյան

«Այդ ծրագիրը կա մեզանից անկախ: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք` և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը, այլ` այդ կառույցները»,-Հանրային ՀԸ Օրակարգից դուրս հաղորդման ժամանակ ասել է […]

Թուրքիան հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումները չեղարկելու մասին

Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) արտասահմանում ընտրական գործընթացը համակարգող կենտրոնը հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումների չեղարկման մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության որևէ անդամ ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Գերմանիայի թուրքերի շրջանում քարոզչական միջոցառում չի իրականացնելու: Հայտարարարությունից ժամեր առաջ էլ ԱԶԿ-ի` Հոլանդիայի քարոզարշավի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ