10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։ Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ի գիտություն տնային տնտեսուհիների

Հասարակ հնարքներ, որոնք կօգնեն պահպանել մթերքը երկար: Խոհանոցում կամ պատշգամբում պահեք ավոկադոն, ծիրանը, բանանը, ցիտրուսայինները, սխտորը, կիվին սոխը, ֆֆումը, անանասը, կարտոֆիլը: Սառնարանում պահեք խնձորը, ընդեղենը, հատապտուղը, բրոկոլին, կաղամբը, գազարը, եգիպտացորենը, վարունգը, դդմիկը, խաղողը, սունկը: Կանաչեղենը` մաղադանոսը, համեմը, ռեհանը, սամիթը ծաղկեփնջի նման դրեք ջրի մեջ, ծեծկեք տոպրակով ու դրեք սառնարանը: Կոճապղպեղը պահեք սառցախցիկում: Սունկը պահեք թղթե […]

ՀՀ Առողջապահության նախարարը մեկնել է Վրաստան

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի հրավերով գտնվում են Թբիլիսիում։   Ինչպես նախարարների, այնպես էլ ընդլայնված հանդիպումները, քննարկումներն ու այցելություններն ուղղված են երկկողմ համագործակցության խորացմանը եւ փոխգործակցության նոր հեռանկարների բացահայտմանը։

Դինքի սպանության գործով ձերբակալվել է 6 հոգի

Թուրքիայում «Ակօս»  շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում նոր զարգացումներ են գրանցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 հոգու ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնող «Turkiyegazetesi» լրատվական կայքը: Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ձերբակալման որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Դինքի […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

Մարտի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի օգնական, ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրային աջակցման բյուրոյի տնօրեն Մագդի Մարտինես-Սոլիմանին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ՄԱԿ-ի, այդ թվում՝ կազմակերպության զարգացման ծրագրի կողմից իրականացվող նախագծերի շուրջ: 

«Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն»

  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր, որի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆոնդի […]

Արցախում անցկացված բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ

Արցախում այսօր ավարտվեց բլոգերների միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր մարտի 19-21-ը «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից, հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը: Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել պրեզենտացիաներ, քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի և մի շարք այլ վայրեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն […]

Ում մոտ ինչ չի ստացվում, մեղավորը ես եմ. վարչապետ

Ես խոստումներ տալու հարցում ժլատ եմ: Ես որեևէ խոստում տվե՞լ եմ, որի վերաբերյալ կարող եք ասել՝ իրատեսական է, թե ոչ. այսօր Գյումրիում ՀՀԿ_ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հորդորեց հավատալ իր խոսքին, և առաջիկայում արդեն այդ խոսքը կդառնա գործնական քայլերի հիմք: ;Այս պահին խոսքով ինձ հավատացեք, սա խոստում չի, մեր կողմից շատ […]

Դժվար է ասել՝ մարդիկ արտագաղթե՞լ են, թե աշխատանքի են

Քարոզարշավի շրջանակներում Ելք դաշինքն այսօր Նուբարաշենում էր:  Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բնակարանների զանգերի բավականին մեծ մասը չեն աշխատում, ամրացված են, բայց չեն աշխատում: Իսկ այն բնակարանները, որոնք չեն բացում դուռը, պատգամավորը պարզաբանեց այսպես. «Դժվար է ասել՝ մարդիկ արտագաղթե՞լ են, թե աշխատանքի են, որովհետև ժամը աշխատանքային է»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ էլ իր թիմի անդամներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ