12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Զարմանալի է այն քաղաքական գործիչների կարծիքը, որ 2008-ին ծափահարում էին Տեր-Պետրոսյանին, այսօր քննադատում են»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին: «Արցախի հարցում փոխզիջումներ պե՞տք են, իհարկե»,-ասաց նա։ Սակայն փոխզիջումների մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների։ «Առաջին նախագահի կարծիքը, կարծում եմ, 1990-ականներից հետո չի էլ փոխվել, ինձ համար, գոնե, զարմանալի է այն […]

Խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը (տեսանյութ)

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք ցանկանում ենք խաղաղություն, […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և արժևորեց Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց ԺՀՄԻԳ-ի կողմից […]

«Բա մեզ ընտրակաշառք չեք տալո՞ւ» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ զրույցում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանը շեշտեց՝ մարդու իրավունքները չպետք է քաղաքականացնել: «Հակատակ դեպքում հասարակությունից ձայն փախցնելով ենք զբաղված լինելու։ Օրինակ մարդկանց հետ հանդիպումների ժամանակ որեւէ մեկը մեզ չի մոտեցել, ասել բա մեզ ընտրակաշառք չեք տալո՞ւ: Մենք պետք է կրթենք մարդկանց», – նշեց բանախոսը:  Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=ehcZ4g8ryLo

Զենք-զինամթերք

Ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Էդիկ Հ.-ն և կամավոր հանձնել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ: *** Ոստիկանության ՊՊԳՎ Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Արտյոմ Զ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է 378 հատ 5.45 մմ տրամաչափի, 83 հատ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի, 51 […]

Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են

Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, որում 4-20-րդ դդ 120 հուշարձանների վերաբերյալ տեղ գտած նյութերը արդեն արծարծվել են տարբեր հրատարակություններում, ինչպես նաեւ «Վարձք» հանդեսում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Նա նշեց, որ գրքում տեղ գտած լուսանկարների մեծ մասը ինքն է նկարել, որոշ մասն էլ  տիեզերքից են արվել, կան […]

Դաշնակցությունն ընտրել է «զարգացում՝ առանց զիջման» սկզբունքը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն` իր պատմության 127 տարիների ընթացքում, ոչինչ չի խնայել անկախ պետականության վերակերտման համար: Արցախյան ազատագրական շարժումը Դաշնակցությունը համարում է Հայ Դատի պայքարի անբաժանելի մասը եւ Միացյալ Հայաստանի կերտման գերագույն նպատակի իրագործման կարեւորագույն փուլ: ՀՅԴ-ն հավատացած է, որ մեր անկախ պետականության վերակերտումը սկսվել է Արցախյան գոյամարտով եւ Հայաստանի զարգացումն ու գոյատեւումը պայմանավորված է հենց […]

Մարտի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

  Մարտի 30-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՅԴ պատգամավորության թեկնածու Ռուզաննա Առաքելյանը եւ ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Բաբայանը: ԹԵՄԱ՝   Աժ ընտրություններ.  նախընտրական ծրագիր. քարոզարշավի ամփոփում:      

Մահվան ելքով վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Երևանի ուղղությամբ ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ընթացող «SHACMAN» մակնիշի ավտոմեքենային: Ավտովթարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում նստած […]

Տեղումներ են սպասվում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ