12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի ստարտափներին (տեսանյութ)

200.000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մարտի 29-ին կայացած ասուլիսում նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը ներկայացրին ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը: «Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք […]

Բզեք իշխանավորին․ վարչապետն անկեղծ է

«Բալահովիտից եմ, համայնքում մանկապարտեզ չկա։ Այդ հարցը լուծեք, խնդրում եմ»,-այսօր Կոտայքի մարզում ընտրողներից մեկն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանին: «Դիմեք համայնքապետին, մինչ համայնքային իշխանությունը չաշխատի, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք։ Կամ չորս տարին մեկ ինձ կամ հաջորդ վարչապետին տեսնելու եք, փորձեք իրեն բռնեք, մի հատ մանկապարտեզի կամ կտուրի հարց լուծեք։ Եթե համայնքային ինստիտուտը, մարզային ինստիտուտը […]

Տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն

Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն  ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին: Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով […]

Բացառված չէ, որ ընթացիկ տարում ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվի շփման գծում. բրիտանացի փորձագետ

Կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դը Վաալն այսօր քննարկման ժամանակ նշեց, որ Ադրբեջանի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ սա բաց հասարակություն չէ: Իհարկե, ըստ նրա, ակնհայտ է, որ մարդիկ իրենց տներում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում, որ իրենց որդիները սպանվեն ռազմադաշտում: «Այսօր հայ ու ադրբեջանցի հասարակությունները հիասթափություն են ապրել այդ […]

Սենց էլ չի կարելի ապրել /տեսանյութ/

Սերիալներից հայտնի դերասան Սամվել Ասատրյանը արդեն 6 տարի մշտական բնակություն է հաստատել հայրենիքում` Հայաստանում, սակայն դերասանը դժգոհ է: Այս մասին նա հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Սենց էլ չի կարելի ապրել, փոփոխություն ա պետք: Աղջիկս` 16 տարեկան, ուսանող պետք է դառնա, բայց…»,- նշեց դերասանը, հավելելով, որ եթե երկրում փոփոխություններ չլինեն ինքն էլ ստիպված կլինի լքել […]

Նիկո՞լ ․․․

Նիկո՞լ Թվում էր՝ կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում: Մեկ-երկու պարբերական սևեռումները չհաշված: Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ: Ընտրարշավին ոչ իրեն, ոչ իրենց ՀԼՔ-ին բառ չենք ասել՝ չեզոք-ուշադիր հետևել ենք: Մեկ էլ երեկ հանկարծ Նիկոլը՝ մեգաֆոնացման հերթական պահին, թե` «խորհրդարան… դաշնակները չեն անցնելու»: Չի երևում՝ 15, թե՞ 25 քաղաքացի է դիմացը: Թիկունքը […]

Երբ Աստծուն սկսեք իսկապես սիրել

Երբ Աստծուն սկսեք իսկապես սիրել, կուզենաք ավելի հաճախ աղոթել նրան: Ձեր միտքը կուզենա փախնել այս աշխարհի ունայնությունից ու հանգիստ գտնել Աստուծո մասին մտածելով: Այդ ժամանակ ձեր աղոթքն ուրիշ որակի և արդյունքի կլինի: Կասեք, «ե՞րբ պիտի գործերս ավարտեմ, որ աղոթքի կանգնեմ իմ երկնավոր Հոր առջև»: Միայն թե խնդրում եմ, հիշեք, որ նախ պիտի բոլորին ներեք, որպեսզի […]

Ինչու չի կարող պետական պատվերն ավարտվել օգոստոսին

Պետական պատվերի կանխատեսումները, պլանավորումը և վճարումները կատարվում են տարեկան պայմանագրի համաձայն` ամսական կտրվածքով։ Դա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային, և՛ ամբուլատոր օղակների պլաններն ու հաշիվները ներկայացվում են յուրաքանչուր ամիս և համապատասխանաբար վճարվում են մինչև հաջորդ ամսվա 10-ը։ Այդ իսկ պատճառով պետական պատվերը մի քանի ամիս շուտ չի կարող ավարտվել։ Այս մասին լրագրողներին տեղկացրել է ՀՀ […]

Ղարաբաղյան կոնֆլիկտը հավի ու հավկիթի պատմությունն է հիշեցնում

«Կարծում եմ՝ շատ կարևոր է բանակցային պրոցեսին նոր թափ հաղորդել, այդ բանակցություններին և գործընթացների համար պետք է հենքեր ստեղծել հետագայի համար: Այսօր տեսնում ենք, որ հայրենասիրական մոտեցումները խորանում և արմատանում են երկու կողմից, և հետագայում, կարծում եմ, եթե զիջումների խնդիր լինի, ավելի դժվար կլինի»,-այսօր քննարկման ժամանակ ասաց Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի […]

Վերին Լարսի ավտոճանապարհի այլընտրանք կարող է լինել ավիափոխադրումը կամ լաստանավով փոխադրումը․ նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների սկսնակ ստարտափ ընկերություններն ու անհատները իրենց գաղափարները կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենան։ Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ստարտափ ընկերությունները, որոնք դեռ գաղափարի փուլում փորձում են ինչ-որ բանի հասնել, հանդիպում են մեծ դժվարությունների, առաջին հերթին ֆինանսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ