Սրտի բնածին լուրջ արատ ունի եւ կյանքը վտանգված է․ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողի համար երգելը լուրջ փորձություն է /ֆոտո, տեսանյութ/
Նրա շնորհիվ «Եվրատեսիլ» մրցույթը մյուս տարի կանցկացվի Պորտուգալիայում։ Նա այս տարի այս հեղինակավոր մրցույթը նոր հարթակ բարձրացրեց՝ ապացուցելով, որ եվրոպացիներին դուր գալու համար պետք չէ տարօրինակ տեսք ունենալ, շոուներ սարքել կամ մերկանալ։ Բավական է լավ ու իմաստալից երգ երգել։
Պորտուգալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սալվադոր Սոբրալը նախօրեին ճանաչվեց «Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթողը։ Նա առավելագույն միավորներ ստացավ թե պրոֆեսիոնալ ժյուրիի, թե երկրպագուների քվեարկությունների արդյունքներով։
Սալվադորի հետ կապված հետաքրքրական տեղեկություններ կան։ Նա ծնվել է Լիսաբոնում, 2009-ին մասնակցել երկրի «Աստղերի ֆաբրիկա»-ում, լրջորեն զբաղվել է երաժշտությամբ։
Երգիչը հաղթելուց հետո կրկին բեմ դուրս եկավ եւ երգեց քրոջ՝ Լուիզայի հետ, ով երգի հեղինակն էր։