13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստը հետաձգվել է

Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօրվա դատական նիստը դեռ չսկսված հետաձգվել է։ Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը և իր պաշտպանը դատարանում բողոքարկում էին վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի որոշումը։ Հանձնաժողովն արդեն 6-րդ անգամ մերժել է նրա դիմումը։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը նշեց, որ կրկին անգամ […]

«Նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 տոկոս կատարյալները չկան. Արսինե Խանջյան (տեսանյութ)

«Նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 տոկոս կատարյալները չկան, նրանք միեւնույն է, բացում են փոփոխությունների հնարավորությունը։ Եթե նույնիսկ դուք ստիպված եք ընտրել չարյաց փոքրագույնին, մտածեք, թե ձեզ համար որ կուսակցությունը կարող է լինել ամենափոքր չարիքը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Վերջինս նշեց, որ դեռ ընտրությունների առաջ արդեն խախտումներ են եղել: Նա շեշտեց, որ ոչ […]

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]

Միայնակ Գայլը վեճ է սարքել դատարանում

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն է սկսվել, նիստը դարձել է դռնփակ, այնուհետեւ հետաձգվել: Այս մասին հայտնել է  Արայիկ Խանդոյանի փաստաբանը` Արա Ղարագյոզյանը: Փաստաբանի փոխանցմամբ ` իր պաշտպանյալը փորձել է ելույթ ունենալ, սակայն դատավորը արգելել է նրան: Դրանից հետո Արայիկ  Խանդոյանը ասել է , որ դատավորը սահմանափակում է իր […]

Տեղյակ չէի, որ ինձ Արցախի ընտրություններին հրավիրել էին. Սերժ Թանկյան (տեսանյութ)

«Ամեն երկրում էլ խարդախություններ կան, էս էշ Թրամփը ոնց նախագահ եղավ, բայց դա խոչընդոտ չխիտի լինի մեր քվեարկության, 2 ու կես միլիոն ժողովուրդ իրավունք ունի իր ձայնը ներկայացնելու: Բայց ես չեմ հավատում բռնությանը, և ամեն ինչ կարող է փոխվել, եթե քաղաքացին, մասնակիցները աննախադեպ ակտիվ լինեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System […]

Սամվել Բաբայանին դեռեւս վաղաժամ է քաղբանտարկյալ հայտարարել.Արմեն Ռուստամյան

«Եթե մարդը նախընտրական շրջանում հանցանք է գործում, չի նշանակում, թե չպետք է պատժվի»  Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը  Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՅԴ-ի հետապնդման հետ զուգահեռներ տանելը սխալ է համարել. «Սամվել Բաբայանին մենք գիտենք, եւ մենք նրան գիտենք լավ կողմերից՝ ազատագրական պայքարի ժամանակներից, եւ ես ցավում […]

Հոգեհանգստյան արարողություն ապրիլյան պատերազմի հերոսների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար: Մայր Աթոռում Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Մենք այստեղ ենք ոչ թե կիրակի օրվա ձայների, այլ ապագայի համար. Ատոմ Էգոյան (տեսանյութ)

«Ես այս երկիրը շատ եմ սիրում, երկրի ոսկորները բավական խորն են և ուժեղ»,-այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կանադահայ կինոռեժիսոր, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Էգոյանը, ով Հայաստանում  է ԱԺ խորհրդարանական ընտրություններին որպես «քաղաքացի դիտորդ» մասնակցելու համար: «Մենք հին ու հպարտ ազգ ենք, բայց բավական ուժեղ, ժողովրդավարությունը մկանի պես է, և այն պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ