03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե չլիներ պայմանագիրը, կլիներ պատերազմ, կլինեին ավելի զոհեր» (տեսանյութ)

«23 տարի առաջ ստորագրվեց մի պայամանգիր, որը մինչ այսօր գործում է, և անկախ նրանից, որ ադրբեջականկան կողմը խախտում է այս զինադադարի դրույթները, այն գործում է մինչ օրս՝ շարունակելով հադես գալ որպես զսպող գործոն»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով դեռևս 1994-ին ստորագրված զինադադարի մասին: Ըստ նրա` եթե չլիներ այդ զինադադարը, խաղաղ գործընթաց տեղի չէր ունենա:

«Ուզում եմ ասել, որ այս գործընթացը եղել է շատ երկար, ու այդ ամենը մեկ ամսում չի կայացել: Պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձ է արվել կնքել զինադադար, բայց  մինչև չստեղծվեցին համապատասախան պայմաններ զինադադար կնքելու համար, Ադրբեջանը չգնաց այդ քայլին»,- նշեց նա:

Նախկին փոխնախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը զինադադարով փորձեց քաղաքական ճանապարհով ստանալ այն, ինչ չկարողացավ ստանալ ռազմական ճանապարհով: «Ադրբեջանը պատկերացնում էր, թե այս զինադադարում նախատեսվում է նաև հողերի վերադարձ, ու երբ որ ստորագրվեց այդ փասթաթուղթը, մենք գենշտաբում սկսեցինք իրականցնել այդ փաստաթղթից բխող դրույթները քարտեզի վրա: Երկու օր անց եկավ պատվիրակությունը՝ նրանց ՊՆ նախարար Մամեդովի գլխավորությամբ, ու ասացին, որ չեն կարող կատարել զինադադրից բխող դրույթները, ինչին կոշտ արձագանքեց Գաչովը, ինչից հետո վերջիններս չկարողացան ընդունել իրենց ստորագրածից»,- ամփոփեց Հարությունյանը:

«Եթե չլիներ պայմանագիրը, կլիներ պատերազմ, կլինեին ավելի զոհեր երկու կողմից, սա առաջին հերթին զսպող գործիք է, սա չի լուծում խնդիրը, բայց զսպում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ