14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Երեկ կարևորագույն օր էր մեր պետության կյանքում․ ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահՍերժ Սարգսյանի հայտարարությունը Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ կարևորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկա­խացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմա­նադրական բարեփոխումների իրականացման, կիսանախա­գահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։ Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք […]

Վարշամը բերման ենթարկվեց

Ապրիլի 2-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Վարշամ Պ.-ն, որը 2016թ. սեպտեմբերի 17-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծի) մեղադրանքով:

Բարձր են գնահատել իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկևոլդին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեին, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալային և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը […]

Նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա

2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով: Հաղորդումները վերաբերում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամների աշխատանքներն առերևույթ խոչընդոտելու դեպքերին, իսկ հրապարակումները, որոնք արտատպվել են hcav.am կայքէջից, ինչպես նաև armtimes.com […]

Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդություններ

Մեր երկրում իրականացվում է  նորածնային 5 սկրինինգ ծրագիր`  բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռետինոպաթիայի և կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ։ Վերջին 10 տարվա ընթացքում այս սկրինինգների շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում  շուրջ 750 նորածնի մոտ հայտնաբերվել է ծանր ախտաբանություն։ Կանխելով հիվանդությունների հետագա զարգացումը` հաջողվել է  խուսափել  այդ երեխաների հաշմանդամությունից և մահվան […]

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը հանդիպել են Բակո Սահակյանին

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ընդունել է <<Թուֆենկյան>> հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախ ժամանած մշակույթի գործիչների մեծ խմբի, որի կազմում էին հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, բարերարներ եւ <<Արցախ Ֆոնդ>> կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ: Հանդիպմանն արծարծվել են Արցախի կյանքին, պետականաշինությանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է […]

Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր․ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը ապրիլի 2-ին տեղի ունեցած «ընտրությունների» կապակցությամբ Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն:  Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն […]

Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեր անկեղծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված