28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դե, նրանք ռուս են, մեծ արջի որդիներն են, իսկ մենք ովքե՞ր ենք»

«Այնքան են խաբել, որ ամեն ինչի արդեն դժվար ենք հավատում: Հրաչյային փոխադրելու հետ կապված դեռ նորություն չկա: Մտածում ենք մինչև ամսվա վերջ կլինի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վիկտոր Մարտիրոսյանը հայտնել էր, որ փեսան մեկ կամ երկու ամսվա մեջ փոխադրվելու է:

Վիկտոր Մարտտիրոսյանը նշեց, որ Հրաչյայի առողջական վիճակը շարունակում է վատ մնալ.«Դեղերով ապրում է, տեսնենք ինչ կլինի»: Անդրադառնալով, Գյումրիում ահասարսուռ սպանդի հեղինակ Պերմյակովի արտահանձմանը Ռուսաստանին, Վիկտոր Մարտիրոսյանը ասաց.« Դե՛,  նրանք ռուս են, մեծ արջի որդիներն են, իսկ մենք ովքե՞ր ենք: Իրանց համար մի հատ պուճուր նահանգ ենք ու ինչ կուզեն կանեն»:

 Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ