03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ կա տուժած

Մայիսի 22-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 22/4 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 35 CT 053 (վարորդ` 1953 թ. ծնված Ժ. Ս.) և «BMW X5» մակնիշի 05 LL 600 (վարորդ` 1985 թ. ծնված Տ. Ն.) պետհամարանիշերով  ավտոմեքենաները: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1987 թ. ծնված Ս. Ա.-ը ունեցել է վատ ինքնազգացողություն: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ