05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ներքին շաբաթօրյակներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամեն շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում, նախապես հասցեագրված տարածքներում  կազմակերպվում են ներքին շաբաթօրյակներ: «Սանիթեք» ընկերության ու կոմունալ ծառայությունների ուժերով մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում  ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները: 

Ըստ անհրաժեշտության, գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայով` ինքնաթափներով ու ջրցաններով: Օրվա վերջում կուտակված աղբը տեղափոխվում է համապատասխան վայրեր: Գործընթացը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից: Հիշեցնենք, որ հիմք ընդունելով մայիսի 27-ին հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքում ևս կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ