14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Արագածոտնում մայրը պատշգամբում հայտնաբերել է 16-ամյա տղայի կախված դին

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 16-ամյա Մ. Գ.-ն, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ […]

Սա ինձ համար ՀՀԿ-ի հաջողությունից ավելի կարևոր էր. Շարմազանով

«Այս ընտրությունները, բնականաբար, համահունչ էր ժողովրդական չափանիշներին: Ընտրական նոր մեխանիզմները բոլոր քաղաքական ուժերին, հանրությանը հնարավորություն տվեցին իրականացնել ժողովրդավարական գոծընթաց, և այդ իմաստով որևէ քաղաքական ուժի մոտ լուրջ ահազանգ, անհանգստություն, լուրջ կասկած՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ,  չկա: Դրա վառ արտահայտությունը  նաև ընդդիմադիր ուժերի հայտարարություններն են, որոնք ընդունում են ընտրությունների արդյունքերը, ընդունում են, որ իրենց ձայները չեն կեղծվել. […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Սերբիայի նորընտիր Նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը խարսխված է պատմամշակութային ընդհանրությունների վրա, որոնք ամուր հենք են ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման համար, Սերժ […]

Էդվարդ Նալբանդյանի հոդվածը «Независимая газета»-ում՝ ամբողջությամբ

Այսօր նշվում է կարևոր տարեդարձ. 25 տարի առաջ` 1992թ. ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մենք` իմ ռուսաստանցի գործընկեր և բարեկամ Սերգեյ Լավրովի հետ, փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի լուսանկարչական ցուցահանդես՝ առաջինը այս կարևոր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակի փորձությունն անցած մեր եղբայրական ժողովուրդների […]

Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների մեջ հայեր կան

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․ «Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն՝ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում՝ մետրոյի վագոններից մեկում, պայթյուն է հնչել, որի արդյունքում կա 10 զոհ եւ 50 վիրավոր։ Տեղի ունեցածը ՌԴ գլխավոր դատախազությունը ահաբեկչություն է անվանել։  

Քվեարկության արդյունքները հաստատեցին այն բարձր վստահությունը, որ վայելում եք Հայաստանի քաղաքացիների շրջանում․ Պուտինը՝ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով. «Հարգելի Սերժ Ազատի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում […]

ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական դեբատների

 ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում, նույնիսկ հնարավոր է համարում: Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ  Շարմազանովը հայտարարեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։   «ՀՅԴ-ի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը կարճաժամկետ չէ, որը ռազմավարական է ,ծրագրային ու գաղափարական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն հաղթահարել է 5 տոկոսանոց շեմը , ՀՅԴ-ի հետ ապագա […]

Մի հատ ինքներդ ձեզ հավքեք.ազատամարտիկը զայրացած է

Անդրադառնալով ապրիլի 2-ի ընտրություններին հետևող հայտարարություններին` սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը ֆեյսբուքում գրառել է. «Անհատը կարողա ծախվի … Ազգը ՈՉ: ՀԱՅ ԱԶԳԸ ԵՐԲԵՔ ԾԱԽՈՒ ՉԻ ԵՂԵԼ:  ՉԻ ԼԻՆԻ: Հ.Գ Մի հատ ինքներդ ձեզ հավքեք»:

«Մենք իրավունք չունենք հուսախաբ անելու ՀՀ քաղաքացիներին»

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազաովը շեշտեց՝ ընտրությունները կազմակերպված էին դրական, բայց, բնականաբար, ոչ իդեալական։ «Թերություններ, իհարկե, եղել են, բայց մենք պետք է շտկենք դրանք։ ՀՀԿ-ն պատրաստ է գնալու անշեղորեն ժողովրդավարության զարգացման ճանապարհով», – նշեց Շարմազանովը։ Վերջինս ընդգծեց՝ ՀՀԿ-ն կարողացավ ճիշտ քարոզչության արդյունքում բաց, հրապարակային, […]

«Ընդդիմափոխություն եղավ»

«Ընտրություններն անցան մեզ մոտ ընդունված կարգով. 1991 թվականից հետո այս կարգն է, այնպես որ,  զարմանալի ոչինչ  չկա: Եվրասիական միությունում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինիում: Մենք էլ,  որպես խոնարհ հպատակ՝ այդ կերպ վարվեցինք: Բայց մի բարեբախտություն կա, որի համար ես ուրախ եմ. այդ առիթով ուզում եմ  շնորհավորել ՀՀ քաղաքացիներին ու «Ելք»-ին: Հետայսու  մենք ԱԺ-ում կունենանք ընդդիմություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված