14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին։

Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղությունններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան:

Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, եւ այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաեւ Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում եւ Ֆրանսիայում»:

Ազգային ժողովի նախագահը մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ