26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վաշինգտոնում՝ խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորի հարձակման գործով հետաքննություն է սկսվել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով հետաքննություն է սկսվել:

Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թիլերսոնը Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն է տվել ամերիկյան «Fox» հեռուստաընկերությանը:

Հաղորդավարը հիշեցրել է պետքարտուղարին, որ  Թուրքիայի նախագահը հեռվից հետևել է, թե ինչպես են իր թիկնապահները ծեծում խաղաղ ցուցարարներին: Իսկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ-ն այս միջադեպի կապակցությամբ, Թիլերսոնը պատասխանել է, որ Թուրքիայի դեսպանն արդեն  կանչվել է պետքարտուղարություն:

«Մենք նրան կանչեցինք, որ խոսենք միջադեպի մասին, և տեղեկացնենք, որ այն չի կարող այդքան հեշտ ընդունվել»:

Թիլերսոնը տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, և իրենք կսպասեն դրա արդյունքներին:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ