26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լկտիացել էր, զսպաշապիկ հագցրին

«Մի օր դա պետք է լիներ: Որ պահին էլ դա արվեր, ու երբ էլ այդ հայտարարությունը հնչեր, պիտի հնչեր նաև այս հարցը. ինչո՞ւ հենց հիմա: Ես կարծում եմ՝ մի քանի գործոններ կային, որ  նպաստեցին այն բանին, որ վերջապես լսենք հասցեական գնահատական:  ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ-ն  հայտարարեցին, որ մայիսի 15-ին նախահարձակ է եղել Ադրբեջանը՝ թիրախավորելով հայկական  զինուժի տեխնիկան: Դա ուղղակի արձանագրեց այն իրողությունը, որը միշտ էլ եղել է հայ-ադրբեջանական շփման գծում», – անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությանը (վերոնշյալ հայտարարությունում հասցեական գնահատական էր հնչեցվել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները) ՝ Hernaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանն արդեն լկտիացել էր՝ հատկապես ապրիլյան պատերազմի ու հետպատերազմյան զարգացումների ընթացքում:

«Ադրբեջանը չէր կատարել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ավելին ասեմ.  այդ երկիրը անարգել էր վերոնշյալ  պայմանավորվածությունները՝ այդ կերպ անհարմար վիճակի մեջ դնելով նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, քանի որ  նրանք, փաստորեն, չէին կարողանում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել՝ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով: Վերջին շրջանում էլ  Ադրբեջանն այնքան  ռազմատենչ հայտարարություններ հնչեցրեց, որ նույնիսկ կարծիք ստեղծվեց, թե առաջիկայում կարող  են լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինել… Այս ամենն ի վերջո հանգեցրեց նրան, որ ՄԽ-ն հնչեցրեց հասցեական  գնահատական»:

Շիրակ Թորոսյանը շեշտեց՝ ԵԱՀԿ ՄԽ-ի վերոնշյալ հայտարարությանը հասնելու համար իր մեծ ներդրումն ունի նաև հայկական դիվանագիտությունը:

«Ի վերջո, առաջին հաջողությունն է արձանագրվել, որը, բնականաբար, կարող է շարունակական լինել:  Այս և նմանատիպ հայտարարությունները կարող են զսպաշապիկ հասցնել Ադրբեջանին», – եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ