14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

«Յուղոտ պատառներ են գտել» /տեսանյութ/

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է՝  Կառավարության ոոշումը՝ մի շարք պետական հաստատություններ վաճառքի հանելու վերաբերյալ, չի կարելի ճիշտ համարել: Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում: «Ոմանք վստահ են, թե իրենք լավ տնտեսագետներ են, բայց, ներեցե՛ք, նրանք ուղղակի դատարկ մարդիկ են: Պետպատվերի վերաբերյալ էլ մի բան ասեմ. լավագույն դեպքում, հիվանդը տալիս  է […]

Վահանը «գցեց» Ալիեւին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է՝ Բաքվի մամուլում հոլովվում է Վահան Մարտիրոսյանի թեման: Պարզվում է, Հայաստանից Ադրբեջան, այնտեղից Ուկրաինա անցած, ապա կրկին Բաքվում հաստատված եւ վերստին Ուկրաինա ճողոպրած սույն անձնավորությունը տապալել է «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» անվանված պլատֆորմը, որ նախագծվել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ պետք է իրականացվեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով: Որն […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, հունիսի 1-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ի […]

«Ելք»-ը գոհ է. կառավարությունն ընդունել է առաջարկը

Ազգային ժողովում ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին»» ՀՀ օրենքների փաթեթի նախագիրը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի որ իրենց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ներկայացված առաջարկն ընդունվել է Կառավարության կողմից, երկրորդ ընթերցմանն էլ կողմ կքվեարկեն: Սակայն Փաշինյանն առաջարկեց, որ մեկական պետական տուրքի գնագոյացման մասին հիմնավորումներ […]

3 նոր պատգամավորները երդվեցին

Ազգային ժողովում այսօր «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ հայտնած պատգամավորների փոխարեն իրենց մանդատներն այսօր վերցրին ու ԱԺ առաջին նիստին ներկայացան Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանն ու Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ էին հայտնել Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Խաչիկ Մանուկյանը: Նորընտիր 3 պատգամավորները երդվեցին առաջին նիստի ժամանակ:

«Մենք ընդհանրապես դիվանագիտություն չունենք»

 ԵԱՀԿ հայաստանյան  գրասենյակն,  ինչպես հայտնի է, առաջիկայում կփակվի: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այդ առթիվ երեկ Հայաստան էր ժամանել և  հանդիպել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբադյանի հետ: «Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված,  մասնագիտությամբ  իրավաբան Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ ԵԱՀԿ հայաստանյան  գրասենյակի փակումը առաջին հերթին բացասաբար կազդի ինտեգրացիոն պրոցեսների վրա: Ընտրությունների՝ ամեն տարի կեղծելը,  իշխանությունների աշխատելաոճը, […]

«Ավրորա»-ի քրիստոնյա հերոսները եւ քրիստոնյա հայ բժիշկները. Առավոտ

Կարծում եմ’ հնարավոր չէր առանց հուզմունքի դիտել «Ավրորա» միջազգային մարդա­սիրական մրցանակաբաշխությունը, չհիանալ թեկնածուների մարդկային որակներով: Երեւի պատահական չէ, որ թեկնածուների մեջ շատ էին բժիշկները: Չէ՞ որ այդ մասնագի­տությունն ու մարդասիրությունը կա­րելի է նույնացնել: Այս տարվա մրցանակակիր Թոմ Քաթինայի խոսքը՝ «Ինձ որպես բրիստոնյա եւ որպես մարդ, պար­տավորված եմ գգում օգնել դիմացինիս», առիթ դարձավ գրելու այս հոդվածը, […]

Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել. կանզ զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունի հետեւանքով տասը մարդ է զոհվել, ավելի քան 100 վիրավոր կա: Այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստին: Հզոր պայթյունը տեղի է ունեցել Քաբուլում նախագահական պալատից եւ օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու: Բազմաթիվ շենքեր են վնասվել: Reuters-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին, հաղորդում է, պայթյունը որոտացել է Գերմանիայի դեսպանատան մոտ. ականապատ ավտոմեքենա է պայթել: Վնասվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված