14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Քննարկվել է «Սեւան» ազգային պարկի զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են  «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Կառավարությունից  հայտնում են, որ մասնավորապես, ներկայացվել է «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական եւ բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության […]

Օպտիմալացումը չպետք է միայն կրճատումներով սահմանափակվի /տեսանյութ/

Դպրոցների օպտիմալացումն անհրաժեշտ է, բայց հարկ է հաշվի առնել մի հանգամանք. տվյալ գործընթացը միայն կրճատումներով չպետք է սահմանափակվի, հարկավոր է կրթության որակի փոփոխություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:  «2003-2004թթ. իրականացված դպրոցների օպտիմալացման հետևանքով 3159 ուսուցիչ է կրճատվել, փակվել է 1741 դասարան, դա մոտ 60 դպրոց է […]

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը: ԱԱԾ կենտրոնից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երեւան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին եւ հայտնել, թե իբր […]

Որ օրերին են տաղանդավոր մարդիկ ծնվում․ գիտնականները պարզել են

Ռուս գիտնականները, ուսումնասիրելով տարբեր դարաշրջաններում ապրած երախտավոր մարդկանց կենսագրությունը, բացահայտել են, թե շաբաթվա որ օրերին են ավելի հաճախ ծնվում տաղանդավոր մարդիկ։ Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաղանդավոր մարդիկ ավելի հաճախ ծնվում են երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, չորեքշաբթի՝ օրվա առաջին կեսին ու շաբաէ օրերին։ Բացի այդ, տաղանդավոր մարդիկ հիմնականում ծնվում են փետրվար ամսին։    

«Հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հայացքների ֆոնին ձերբակալություններին, ասաց, որ քաղաքական պատվերներն ապացույցներով են գնահատվում: «Հիմա պատկերացրեք՝ մի քաղաքական սուբյեկտ՝ ինչ-որ ընդդիմադիր ներկայացուցիչ կատարում է մի հանցագործություն, դա հո չնշանակեց, որ նա քաղաքական հանցագործ է, հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ […]

Առինջում տղամարդու դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Առինջ գյուղում մայիսի 30-ին 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում եմ , որ ժաը 16:00-ին,  շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Դուրյան 15 հասցեում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետի մոտ տղամարդու դի կա: Մեկնած խումբը պարզել է մահացածի ինքնությունը, ում դիակը հայտանբերել է շտապօգնության բժշկուհին՝ նրան պատկանող մեքենայի […]

Երեւանում կինը 1-ամյա երեխայի հետ փորձել է նետվել կամրջից

Երեւանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել: Ոստիկանությունից հայտնում են , որ ժամը 15:50-ին ոստիկանության ծառայողները զեկուցել են, որ Դավիթաշենի կամրջից բաժին են ներկայացրել մի կնոջ, որը ինքնասպանություն գործելու նապատակով որդու հետ փորձել է ցած նետվել:  Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը: Կատարվում է քննություն:

Ջերմաստիճանը կբարձրանա մինչև +42

«Հուլիսն ու օգոստոսը բավականին շոգ կլինեն»,-այս մասին այսօր` մայիսի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Սուրենյանը նշել է , որ Արաբական թերակղզուց արեւադարձային օդային հոսանք կներթափանցի եւ հուլիսին եւ օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: «Առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն այդ տաք օդային հոսանքները` Արարատյան դաշտում, […]

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շահագրգռված է

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ Երևան կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևան կատարած այցի ընթացքում:  «Ես օգտակար քննարկումներ ունեցա նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ՝ Հայաստան և ԵԱՀԿ շարունակական համագործակցության […]

«Պատասխան կլինի, հետ կկանգնեն, չի լինի, կգնան առաջ»

Մայիսի 26-29-ին Թբիլիսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը բարձրացրել էր հայկական կողմի «Իսկանդեր համակարգերի» ձեռքբերման հետ կապված հարցը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Իսկանդեր համակարգերի ձեռքբերման հետ կապված հարցով բավական անհանգստացած են ադրբեջանական պատվիրակները, և դա նկատելի էր»,-ասաց Նահապետյանը և նշեց, որ հայկական կողմը պարզաբանեց, թե ինչպիսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված