06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում

Նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն […]

Սերժ Սարգսյանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:  Մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները […]

Թուրքիան երբևէ չի կարող անելիք ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը պատասխանել է Չավուշօղլուին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանոﬖ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ Չավուշօղլուի նման հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում Թուրքիայի քաղաքական ղեկավարության ապակառուցողական և հակահայկական էությունը։  «Պարոն Չավուշօղլուն […]

Պայթյուն Ավանի սուպերմարկետում

Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի  պահեստում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արքայի տոն՝ արքայական խաղով․ շախմատային մրցաշար կանցկացվի

Արդեն 5 տարի է՝ ընթանում է Աբգար արքային նվիրված շախմատային մրցաշարը: Այս տարի, մրցաշարի կազմակերպիչների տեղեկացմամբ, մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Այս տարի մրցաշարի խորագիրն է՝ «Արքայի տոն՝ արքայական խաղով»: Լրագրողների հետ հանդիպմանը մրցաշարի կազմակերպիչները տեղեկացրին, որ դրան կմասնակցեն քահանաներ, զինվորներ, ոստիկաններ, հաշմանդամություն ունեցողների թեմական երիտասարդներ: Խաղը 2 փուլից բաղկացած կլինի՝ պարտվողները ստանում են պատվոգրեր, […]

Հայաստանին նվիրված նամականիշի թողարկում Վատիկանում

Նոյեմբերի 23-ին Վատիկան քաղաք-պետությունը թողարկել է նամականիշերի շարք` նվիրված Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 2016 թվականին տեղի ունեցած այցերին: Նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը: 2016թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելությանը նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցություննրի ավարտին նախատեսված են Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը […]

Դեկտեմբերի 1–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի  1–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ` ՀՀ –ԵՄ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից  հետո սպասով  տնտեսական ոլորտի բարեփոխումները. նոր Հարկային օրենսգիրքը եւ  սպասվող թանկացումները. 4 միլիարդով ավելացել է  2018թ. պետբյուջեի  պահուստային ֆոնդը:

Վազգեն Մանուկյանն ընդունել է Բելգիայի դեսպանին և դեսպանության առաջին քարտուղարին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյին (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանատան առաջին քարտուղար Վան Կերեբրոեքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես օրերս Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ