18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

«Arriva» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։
 
Դեսպանը նախարարին ներկայացրեց տրանսպորտային համակարգի շահագործման Չեխիայի օրինակելի փորձը և դրանում «Arriva» ընկերության ունեցած դերը և հույս հայտնեց, որ կարող է փոխշահավետ համագործակցություն ձևավորվել: 
 
Դանիել Ադամկան մանրամասնեց ընկերության գործունեությունը, իրենց տրանսպորտային միջոցները, որոնք տարբեր տեղատարողությամբ բարձրակարգ ավտոբուսներ են, շահագործվում են ավելի քան 14  եվրոպական երկրներում։ Բացի ավտոբուսների արտադրությունից՝ մշակում են նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ։ Նա նաև ցանկություն հայտնեց ներգրավվելու Հայաստանում նախատեսվող տրանսպորտային համակարգի ներդրման ծրագրում։
 
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է փոխել Հայաստանի տրանսպորտային համակարգի կառավարումը և ուրախ կլինի, եթե Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից «Arriva» ընկերությունը ևս մասնակցություն ունենա Հայաստանի մարզերից մեկում նախատեսվող փորձնական ծրագրի մրցույթին։ 
 
Նախարարն առաջարկեց համապատասխան ուսումնասիրություններից հետո ներկայացնել ծրագիր, որից հետո շարունակել քննարկումները համագործակցության կոնկրետ ուղղություններով: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ