15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եղնուկյանի վիճակը վատ է. դատը շարունակվում է

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Գործով ամբաստանյալ Կարող Եղնուկյանը դատարան չի բերվել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակը վատ է, արյան ճնշումը կրկին բարձր է և այդ պատճառով Եղնուկյանը  չի կարող մասնակցել դատական նիստին:

Եղնուկյանը փոխանցել է, որ նիստը կարող են շարունակել առանց իր ներկայության: Փաստաբանները չառարկեցին:

Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների առաջադրման փուլում:  

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ