Երիտասարդ մասնագետների համար ևս մեկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի
Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով: […]


































