2017-ը՝ լուսանկարներով․ տարվա գլխավոր իրադարձությունները /ֆոտո/
Ահա 2017 թվականի գլխավոր ու ամենաքննարկված իրադարձությունները։
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի կերպարն ամուսնու երդմնակալության արարողությանը
Ողջ աշխարհն անհամբեր սպասում էր, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, ինչ է հագնելու ամուսնու երդմնակալության արարողությանը։ Մելանիան չհիասթափեցրեց՝ նա հրաշալի տեսք ուներ Ralph Lauren-ից կապույտ հագուստով։
Հղի Բեյոնսեի ֆոտոսեսսիան
Ամենահայտնի երգչուհիներից մելը՝ Բեյոնսեն, հայտարարեց իր հղիության մասին հետաքրքիր կերպով՝ նա հրապարակեց կիսամերկ ֆոտոսեսիան, որում ակնհայտ էր նրա կլորացած փորը։
Սկանդալ «Օսկար» մրցանակաբաշխությանը
Մեծ ու աննախադեպ սկանդալ տեղի ունեցավ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։ Ուորրեն Բիտտին բեմից հայտարարեց «Լա-Լա Լենդ» ֆիլմի անձնակազմի հաղթանակի մասին, նրանք բեմ դուրս եկան, ելույթ ունեցան, սակայն հենց այդ պահին հանկարծ հայտարարեցին, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, եւ հաղթանակը «Լույսի լույսը» ֆիլմինն է։
Բրիջիտի եւ Էմանուել Մակրոնի սիրո պատմությունը
Մայիսին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթեց երիտասարդ թեկնածու Էմանուել Մակրոնը։ Սակայն քննարկվեց ոչ թե նրա՝ նախագահ դառնալը, այլ Մակրոնի եւ նրա կնոջ՝ Բրիջիտի սիրո պատմությունը։ Բրիջիտը մեծ է ամուսնուց 24 տարով, եղել է նրա ուսուցչուհին։
DESPACITO երգը դարձավ տարվա հիթ
Նույնիսկ ամենախիստ քննադատներն անտարբեր չեն պուերտորիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի Despacito երգի նկատմամբ, որի հաջողությունն ուղղակի բացառիկ էր։
VERSACE-ի ցուցադրությունը Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում
Տարվա ամենավառ իրադարձություններից էր Միլանի բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի ունեցած Versace-ի ցուցադրությունը։ Դոնատելլա Վերսաչեն որոշել էր կրկին պոդիում բարձրացնել 90-ականների ամենահայտնի մոդելներին։ Ջորջ Մայքլի Freedom երգի ներքո պոդիում բարձրացան Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմբլը, Կլաուդիա Շիֆերը, Կարլա Բրունին եւ Հելենա Կրիստնեսենը։
Քսենիա Սոբչակը որոշեց առաջադրվել ՌԴ նախագահական ընտրություններում
Ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել ՌԴ նախագահական ընտրություններում, որը տեղի կունենա 2018-ին։
APPLE-ը թողարկեց IPHONE X
Այս տարվա սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրեց երկար սպասված այֆոնը։
Թագուհի Եղիսաբեթի եւ արքայազն Ֆիլիպի ամուսնության70-ամյակը
Նոյեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի թագուհի 91-ամյա Եղիսաբեթ 2-րդը եւ 96-ամյա արքայազն Ֆիլիպը տոնեցին իրենց ամուսնության 70-ամյակը՝ ադամանդե հարսանիքը։ Նրանք ամուսնացել են 1947 թվականին։
Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը նշանվեցին
Աշխարհի ամենանախանձելի փեսացուներից մեկը՝ Բրիտանիայի արքայազն Հարրին, այլեւս ազատ չէ։ Նա նշանադրվեց ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ։ Թեեւ այս ամուսնությանը թագուհին դեմ էր, սակայն ի վերջո զիջեց, զույգը կամուսնանա։