26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ձմեռ պապն ինձ համար նվեր էր բերել»

Պատգամավոր  Շիրակ Թորոսյանն Ամանորը երբեք արտերկրում չի նշել․ այդ տոնը նշել է հայրենի Ջավախքում, իսկ վերջին տարիներին՝ Հայաստանում։

«Նոր տարին դիմավորում ենք ընտանիքով՝ ծնողներս, իմ, քրոջս ու եղբորս ընտանիքները։ Ավելի ուշ մեզ միանում են մեր մյուս հարազատները։ Ինչը որ  տղամարդու գործ է, ես եմ անում տոներին ընդառաջ․ կնոջս օգնում եմ գնումներ անել։ Տունը զարդարելու հարցում ևս օգնում եմ։ Տոնածառը բերում եմ, հավաքում, այնուհետև երեխաներս սիրով զարդարում են այն։ Երեխաներս երեքն էլ հավատում եմ Ձմեռ պապին։ Ամեն տարի մեծ սիրով  բոլորն էլ նամակ  են գրում Ձմեռ պապին։

Ամենահիշարժան Ամանորը եղել է 2004 թվականին էր։ Դա այն ժամանակ էր, երբ դեռ կարողանում էի մուտք գործել Ջավախք, ինձ համար դեռևս արգելք  սահմանված չէր։ Վերջին Ամանորն էր, երբ ընտանիքով մեկնեցինք Ջավախք՝ Գանձա գյուղ՝ Ամանորը հարազատների հետ նշելու։ Հիմա այդ ամենը անում ենք Երևանում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը։

Շիրակ Թորոսյանը նշեց՝  Ամանորը հիշարժան է եղել նաև նախանցած տարի։

«Կինս կազմակերպել էր, և Ձմեռ պապը մեզ հյուր էր եկել։ Քիչ անց պարզվեց, որ Ձմեռ պապը նվերներ է բերել բոլորի համար՝ ոչ միայն փոքրիկների, այլև մեծահասակների։ Ես էլ անմասն չմնացի դրանից։ Ձմեռ պապն ինձ համար էլ էր  նվեր բերել․ ես  նոր բջջային հեռախոս ստացա Ձմեռ պապից», – պատմեց պատգամավորը։

Զրույցի վերջում Շիրակ Թորոսյանը մաղթեց, որ 2018-ը հաջողության ու բերրիության տարի լինի, և որ Հայաստան աշխարհում մշտապես խաղաղություն տիրի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ