07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ես իմ բոլոր գործընկերների նկատմամբ ունեմ ջերմ վերաբերմունք. Շարմազանովը՝ Ծառուկյանից (տեսանյութ)

«Տոկոսային հարաբերակցության մեջ դուք պիտի ասեք՝ Աժ նիստերը լուսաբանող լրագրողներդ: Ես ինձ գնահատական չեմ տալիս»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե ինքն արդյոք իրեն դասում է այն պատգամավորների ցանկում, ովքեր գալիս են ներկա ստանում, շուտ հեռանում նիստերից: Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե […]

Հունվարի 17–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 17–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: ԹԵՄԱ՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսված եկամտահարկի փոփոխության ազդեցությունը ՏՏ ոլորտի զարգացման վրա:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ են սպասվում

«Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին»,-այս մասին  այսօր  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Հոգևորականը նշեց, որ տոնի շրջանակներում Հայաստանում մի շարք միջոցառումներ են սպասվում:  «Այդ գեղեցիկ օրվա հիմնական և ամենակարևոր արարողությունը սուրբ պատարագն է, որը մատուցվելու է  Սուրբ Սարգսի անունը […]

Մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 8-11-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 256 երեխա՝ 146 տղա, 110 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 27284 քաղաքացի:  

ՀՀԿ-ն կներկայացնի մի թեկնածուի, ով և անելիք կունենա, և ասելիք. Շարմազանով (տեսանյութ)

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում և կուսակցության առաջնորդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտել: Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, Պողոսյանի, Հովհաննիսյանի կարծիքները համընկնեն: Ես հարգանքով եմ վերաբերում մեր ցանկացած գործընկերոջ, այդ թվում և Գագիկ Ծառուկյանի գնահատականներին՝ անկախ նրանից ես այդ կարծիքի հետ համամիտ […]

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 14:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ–Ալագյազ, Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Քրիստոսը վերադառնալու և Իր հետ Երկինք է տանելու

Մարդկությունը բաժանված է երկու մասի` Եկեղեցու և անհավատների, երրորդ կամ միջին վիճակ չկա. կամ հավատացյալ ես, կամ` անհավատ, կամ Աստծո մեջ ես, կամ` չարի, կամ լույսի մեջ ես, կամ` խավարի, կամ օրհնության մեջ ես, կամ` անեծքի, կամ Դրախտի մեջ ես կամ դժոխքի, ուստի, եթե դու դեռ չես միացել Տիեզերական Եկեղեցուն, ապա Աստծո Խոսքը կօգնի քեզ` […]

Մենք նորվեգացոնց հետ հարց չունենք, չենք ուզում լսել՝ ինչու է թանկացել կարագը. Մարուքյան (տեսանյութ)

«Լսումները մեր երթից հետո են, և լսումների ժամանակ որևէ նոր բան չի ասվելու: Լսումներ լինում են այն դեպքում, երբ ինչ-որ հարց պարզ չէ: Մենք չենք ուզում լսել, թե ինչու է կարագը թանկացել, որովհետև մենք նորվեգացոնց հետ հարց չունենք չէ՞»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ լուծումը կլինի […]

Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել

Հարգելի գործընկեր, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։ Նախորդ շաբաթ պատգամավորը գրություններով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին։  Հարց էր բարձրացվել Բագրատաշենի անցակետում ապահովագրողների կողմից իրականացվող բողոքի ցույցերի վերաբերյալ․ մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանը պաշտպանել էր նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված