04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ են սպասվում

«Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին»,-այս մասին  այսօր  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հոգևորականը նշեց, որ տոնի շրջանակներում Հայաստանում մի շարք միջոցառումներ են սպասվում: 

«Այդ գեղեցիկ օրվա հիմնական և ամենակարևոր արարողությունը սուրբ պատարագն է, որը մատուցվելու է  Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում, իսկ երիտասարդների օրհնության կարգը կկատարվի բոլոր եկեղեցիներում: Վեհափառ Հայրապետի արտոնմամբ, Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի մասունքակիր աջը կբերվի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. բոլոր հավատացյալները կարող են առավոտից մինչ երեկո գալ եկեղեցի, խոնարհվել աջի առաջ և ստանալ սրբի բարեխոսությունը»,- նշեց Տեր Եսային:

Քահանայի փոխանցմամբ` հունվարի 27-ին տեղի կունենա ավանդական դարձած խաչերթը, որին կմասնակցեն հավատացյալներ, երիտասարդներ, զինվորականներ: Սիրահարների այգում տոնական մեծ համերգ կանցկացվի, երեկոյան Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում զինվորների օրհնության կարգ կկատարվի, ապա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն սահմանագծում ծառայության ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զինվորները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ