17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք նորվեգացոնց հետ հարց չունենք, չենք ուզում լսել՝ ինչու է թանկացել կարագը. Մարուքյան (տեսանյութ)

«Լսումները մեր երթից հետո են, և լսումների ժամանակ որևէ նոր բան չի ասվելու: Լսումներ լինում են այն դեպքում, երբ ինչ-որ հարց պարզ չէ: Մենք չենք ուզում լսել, թե ինչու է կարագը թանկացել, որովհետև մենք նորվեգացոնց հետ հարց չունենք չէ՞»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ լուծումը կլինի «Հարկային» օրենսգրքի փոփոխությունը:

Եթե, այդուհանդերձ, երթի ազդեցությամբ իշխանությունը զիջումների չգնա, ապա, Մարուքյանի խոսքով, կլինեն երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումները, կարող է ակցիա կամ ցույց լինել, չի բացառվում նաև նստացույցը:

«Մենք հիմա ամբողջ ուժերը կոնսոլիդացնում ենք երթի վրա և մեր քաղաքացիներին կրկին կոչ ենք անում գալ Մոսկվա կինոթատրոնի հրապարակ հունվարի 19-ին՝ ժամը 17-ին», – հավելեց պատգամավորը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ