25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում են»․ Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս […]

«Բարի գալուստ Ջիմիների քաղաքամայր Երևան …»

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ ասեմ, որ հնդիկները մեզ բարեկամ ժողովուրդ են, պատմություն կարդացեք: Սկսած Մադրասի խմբակից մինչև հայկական մեծ գաղթօջախ դարձած Հնդկաստանի տարբեր քաղաքներում ծավալած հայերի գործունեությունը միշտ ուղեկցվել է այդ խաղաղասեր ժողովրդի աջակցությամբ և համերաշխությամբ: Հիմա Հնդկաստանից եկածները Հայաստանում անում են այն աշխատանքները, ինչը հայերը չեն ուզում […]

Լոս Անջելեսում 4-ամյա Գոռը սպանվել է ծնողների աչքի առաջ, հանցագործները «կտրել» են մեքենայի ճանապարհը եւ կրակել

Անցած ուրբաթ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։ Ծնողների աչքի առաջ գնդակահարվել է իրենց 4-ամյա տղան։Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակից հայտնել են, որ սպանված տղայի ինքնությունը պարզվել է՝ Գոռ Ադամյան։ Կասկածյալները բացահայտվել են՝ 29-ամյա Բայրոն Բուրկհուրթը և 27-ամյա Ալեքսանդրիա Ջենտիլը: Երկուսն էլ ձերբակալվել են՝ սպանության կասկածանքով։ Երեխայի ծնողները պահանջում են, որ նրանք ցմահ […]

Հայաստանը իր օդային տարածքը բացել է ադրբեջանական ինքնաթիռների համար. 90000 եվրո է վճարել Երեւանին Նախիջեւան թռիչքների համար

Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության […]

Հակակառավարական ցույցերը ալեկոծում են Սերբիան /Տեսանյութ/

Բելգրադի քաղաքապետարանը գրոհի է ենթարկվել, քանի որ ցուցարարները փորձել են գրավել այն: Անցած շաբաթ տեղի ունեցած համապետական ընտրությունները կեղծիք համարող բողոքարարները ջարդել են քաղաքապետարանի պատուհանները և փորձել են ներխուժել: Սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց ցրելու համար: Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ընդդիմության մեղադրանքները մտացածին ստեր են: Մանրամասները՝ տեսանյութում:

Իսրայելի վերջին ավիահարվածներից 70 հոգի սպանվել է /Տեսանյութ/

Համասի կողմից ղեկավարվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Ալ-Մաղազիի փախստականների ճամբարին, ինչի հետևանքով 70 հոգի զոհվել է: Նախարարության խոսնակը հավելել է, որ ամենայն հավանականությամբ զոհվածնեի թիվը կշարունակի աճել՝ տարածքում մարդկանց չափազանց խտության պատճառով: Հիշեցնենք, որ BBC-ի փոխանցմամբ 20.000-ից ավել մարդիկ, հիմնականում կանայք և երեխաներ, արդեն սպանվել են և ավելի քան […]

Ձյուն եւ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների մեծ մասում տեղացել են տեղումներ, լեռնային շրջաններում եղել է ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ի գիշերը եղել են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ