04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցուցարարներ են հավաքվել կենտրոնում. /Տեսանյութ/

Մի քանի օրից Հունաստանում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագիծը խորհրդարանում քվեարկության կդրվի և դրա դեմ բողոքելու համար ավելի քան 1500 ցուցարար կիրակի հավաքվել է Աթենքի կենտրոնում:

AP-ի փոխանցմամբ՝ կիրակի օրվա հանրահավաքների կազմակերպիչները՝ կրոնական խմբերը, օրինագիծը որակեցին որպես սպառնալիք ավանդական ընտանիքի համար:

Հիշեցնենք, որ Հունաստանը 2015 թվականի դեկտեմբերից օրինականացրել է «համակեցության պայմանագրերը» միասեռ զույգերի համար։

2017 թվականի հոկտեմբերին թույլատրվել է նաև գենդերային ինքնությունը փոխել սովորական դիմումի միջոցով՝ առանց պարտադիր հոգեբուժական փորձաքննության և սեռափոխության վիրահատության։

Եթե օրինագիծը հաստատվի, Հունաստանը կդառնա առաջին ուղղափառ երկիրը, որն օրինականացնում է միասեռ ամուսնությունները։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ